Տո’, դեբիլնե’ր, էն, որ Փաշինյանը ձեր թալանչապետ շեֆերի 25 տարվա դավաճանության բեռը շալակած, նրանց փոխարեն ստորագրեց այդ անիծյալ թղթի կտորը, պիտի օխտը պորտով հավիտյանս երախտապատ լինեք նրան, բայց դրա համար մի պուտ ազնվություն ու հոգու աչք է պետք: Գոնե նրանից շնորհակալ եղեք այն բանի համար, որ ձեզ «փողոց փակել» սովորեցրեց, թեև դրանում էլ առանձնապես ուշիմություն ու երևակայություն չցուցաբերեցիք:

Դե, իհարկե, ձեր այդ տեսակով ու մտայնությամբ ինչպե՞ս իմանայիք, թե ինչու՞ էր ժողովուրդը սազով ու պարով ու մանավանդ անկաշառ դիմավորում Նիկոլին, ու իր քայլերը միացնում նրա քայլին, իսկ դուք զոռով ընկնում եք մարդկանց ձեռք ու ոտքի տակ, արժանանալով նրանց զայրույթին ու արհամարանքին…Չհասկացաք, որ ժողովրդի սրտում ձեր նկատմամբ կուտակված ատելությունն ու Նիկոլ Փաշինյանի նկատմամբ տածած սերը դեռ այնքան չեն նվազել, որ ինքը երես թեքի նրանից և նետվի դեպի ձեր տաս հազար դրամը: Չէ՛, նախանձն ու իշխանատենչությունը ձեզ համար ո’չ ազնվություն է թողել, ո’չ խիղճ, ո’չ ամոթ, իսկ խելքի պատառի մասին խոսելն անգամ ավելորդ է: Այո’, բաներ էլ կան, որ սովորելով չեն… դրանցից ամենակարևորը ժողովրդին սիրելն ու ամբողջ էությամբ նրա գործին նվիրվելն է: Իսկ դա ձեր բանը չի, Ժողովրդի հետ խոսելու ձեր մեթոդներն ուրիշ են, թավշյա մեթոդները ձեր խառնվածքին սազական չեն: Ձեր մեթոդները Հոկտեմբերի 27-ն են ու Մարտի մեկը: Ձեր մեթոդները ծեծ ու ջարդն է, փողոցներում ու տների մուտքի մոտ մարդորսությունը և մարդկանց անդատ ու դատաստան կյանքից զրկելը… և հիմա ձեր անճարությունից գազազած սպառնում եք հոշոտել Նիկոլին ու նրա ընկերներին, որպեսզի նորից ընկնեք անպաշտպան մնացաց ժողովրդի ջանին: Դուք չեք կարողանում արդյունավետ օգտագործել Փաշինյանի թավիշը և փորձում եք նրան մղել հրաժարվել դրանից ու անցնել ձեր իմացած միակ մեթոդին, որպեսզի երկիրը այս էլ որերորդ անգամ տանեք դեպի ձեր վերջին շանսը` արյունոտ հեղաշրջում…: Զգուշացե’ք, որովհետև, ինչքան էլ արկածախնդիր լինեք, ժողովուրդը այլևս ձեզ չի խնայի: Ըստ երկնային օրենքների, բոլորս ենք մեղավոր և դատավորն Աստված է: Ըստ երկրային օրենքների կա անմեղության կանխավարկած, և գերագույն դատավորը ժողովուրդն է, իսկ դուք ո’չ այս եք թողել մեզ համար, ո’չ այն, որովհետև դուք ոչմեկն եք և ժողովուրդը ձեզ արդեն դատել ու դատապարտել է բոլոր երկրային ու երկնային օրենքները պղծելու մեղքով, և ձեզ մնում է միայն ապաշխարել, Աստծո ողորմությանը արժանանալու հույսով, այլապես ձեր հիվանդ հոգիներին փրկություն չկա, և ազգին ձեր խոստացած «փրկությունը» եռակի աղետ է լինելու: Ազգի զավակների բազմահազար դիակնեի վրա կոխելով եկաք իշխանության և ժողովուրդը անարյուն ձեզ վռնդեց, դրանով էլ եք Փաշինյանին պարտական, նրան, ում այսօր հոշոտել եք ուզում, որպեսզի նրա ու, բազմահազար դեռ թարմ ու դեռ անթաղ դիակների վրայով վերադառնաք, ահա’ թե ինչ դիվային արարածներ եք դուք: Եվ Հայ առաքելական եկեղեցու երկու «ամենայն հայոց»-ները, ովքեր պիտի զոր ու գիշեր ծնկաչոք աղոթեին, որպեսզի Աստված փրկի իրենց վստահված հոտը այս դևերի ոհմակից, յուղոտ աջհամբույրի հոտ առած, ելել են իրենց «հայրապետական օրհնությունը բերելու» նրանց երիցս դավաճանական գործին: Հայ եկեղեցու պառակտման և հեղինակազրկման այս երկու խորհրդանիշները, ձեն-ձենի տված, եկել են հայ պետականության կայացմանը հարվածելու, լրացնելու համար արտաքին թշնամու կիսատ թողածը և կրկնելու երկիրը օտարին վաճառող իրենց նզովյալ նախորդների սև գործն ու փորձը: Ա~խ, թե ինչ դժբախտ ենք մենք այսպիսի «հովվապետեր» ու «ինքնակոչ փրկիչներ» ունենալով մեր ողջ պատմության երկայնքին…և օտարները ի~նչ պատրաստակամ են հերթական անգամ ընդունելու և լիուլի վարձատրելու սրանց: Սրանց էլ հարկ է զգուշացնել սրանից ավելի մեղքի մեջ մի’ խրվեք, եթե իրոք հավատում եք Աստծո արդար դատաստանին: Իսկ հայ ժողովուրդը արթուն է… ասե’նք, էլ ինչպե՞ս քնի սրանց ձեռքից:

Azad Matian

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert