Հայերը կազմում էին՝Բաքվի բնակչության 20% -ը, Գյանջայում՝ բնակչության 32,8% -ը, Նախիջևանում՝ բնակչության 38% -ը:

Մինչև 1918 թվականի՝ Կովկասի բնակչության վերաբերյալ ռուսների և օսմանցիների կողմից պատրաստված փաստաթղթերն ու վիճակագրությունը, թուրք բնակչություն՝ որպես էթնիկ միավոր՝ առանձին չի եղել:

Այս փաստաթղթում հստակ երևում է, որ Կովկասում թուրքեր կոչվող անկախ ազգային և էթնիկական ինքնություն դեռ չի ձևավորվել:Այդ պատճառով տարբեր էթնիկ խմբեր, ինչպիսիք են թաթարները, իրանական բնիկ ազգությունները, կովկասյան մահմեդական բնիկ ազգությունները՝ միասնաբար հիշատակվում էին «մուսուլմաններ» խմբի մեջ: Այս փաստաթղթում նշված մուսուլմանական բնակչության վիճակագրությունը հետևյալն է.Բաքվում՝ 42,8%, Գյանջայում՝ 62,6%, Նախիջևանում՝ 61%: Մուսուլման բնակչություն անունով խմբում նկատի են ունեցել կովկասյան մահմեդական բազմաթիվ ազգություններ: Այս պատմական փաստաթուղթը նշում է Արաքս գետի հյուսիսային կողմի (ներկայիս Ադրբեջան) բնակիչների ժողովրդագրական և էթնիկական կազմը` չորս հիմնական խմբերի տեսքով` մուսուլմաններ, ռուսներ, վրացիներ և հայեր: Բնակչության մեջ եղել են նաև որոշակի տոկոս կազմող այլ ազգություններ ևս՝ հրեաներ և այլոք:Փաստաթղթի բնօրինակը օսմանյան թուրքերեն է:

Վիճակագրության աղբյուրը՝ Մոհամմադ Հասան Վալիլի (Բահարլիի) «Ադրբեջան» գիրքը, որը լույս է տեսել 1921 թվականին՝ Բաքվում:

Pooya Hosseini

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert