Այն բանից հետո, երբ լեհ հայտնի լրագրող Տոմաշ Մացեյչուկը մտադրություն հայտնեց ֆիլմ նկարահանելու Արցախի մասին, այդ պահից սկսած՝ ադրբեջանցիների վայնասունին վերջ չկա: Սոցիալական ցանցերից մեկի իր էջում Տոմաշը մասնավորապես գրել է․ «Ցանկանում էինք ֆիլմ նկարահանել Ղրիմի մասին, սակայն, հավանաբար, մեր առաջին համատեղ ռուս-լեհական նախագիծը կլինի քաղաքակրթությունների բախումը Հայաստանում, մի պատերազմի մասին, որում հայերը պաշտպանում են իրենց հողն ու քրիստոնեական աշխարհը մահմեդականներից: Եվրոպան պետք է սթափվի եւ եզրակացություններ անի. Հայոց ցեղասպանությունը պատահականություն չէր: Եւ Արցախի դեպքում ողբերգությունը կարող է կրկնվել մեր աչքի առաջ: Մենք պետք է հնարավորինս շուտ գիտակցենք այդ սպառնալիքը եւ համարժեք քայլեր ձեռնարկենք: Քաղաքակրթությունների պատերազմ է ընթանում. Արցախ, Կոսովո, Ռուսաստանի եւ Եվրոպայի մահմեդականացում: Կա՛մ մենք պետք է գիտակցենք հիմա, կա՛մ էլ 50 տարի անց մեր թոռներին կստիպեն ապրել մահմեդականների պես»:
Այս գրությունից հետո նրա հասցեին ադրբեջանցիների կողմից բազմաթիվ, այդ թվում՝ սպանության սպառնալիքներ է ստացել: Այդ կապակցությամբ նա տեղադրել է լեհ Յան 3-րդ արքայի՝ թուրքերին ջախջախող պահը պատկերող քանդակի, Իվետա Մուկուչյանի՝ Արցախի դրոշով և սպառնալիքներ պարունակող նամակների նկարներն ու գրել․
«Արցախի հարցում իմ ունեցած դիրքորոշման համար սպառնալիքներ եմ ստանում: Ինձ փորձում են վախեցնել այն բանի համար, որ ես պաշտպանում եմ հայկական Արցախը, պաշտպանում եմ հայերին մահմեդականներից, որոնք մի անգամ արդեն իրականացրել են հայ ժողովրդի ցեղասպանություն: Եվրոպան պետք է հստակ գիտակցի, որ Ադրբեջանն ու Թուրքիան պատրաստ են ցանկացած պահի ոչնչացնել Հայաստանը եւ իրենց օգտին լուծել հայ ժողովրդի գոյության հարցը: Հայերը եվրոպական քաղաքակրթության մի մասն են, եւ մենք պարտավոր ենք նրանց օգնել մահմեդական աշխարհի եւ Թուրանի հարձակման դեպքում»:
Շուտով կրկին հանդես կգամ ռուսական հեռուստատեսությամբ եւ խոստանում եմ բարձրացնել Արցախի հիմնահարցը: Ես թքած ունեմ վայրենիների սպառնալիքների վրա: Ես լեհ եմ եւ երբեք չեմ կանգնի Ադրբեջանի եւ Թուրքիայի կողքին՝ ընդդեմ Հայաստանի: Լեհ թագավոր Յան Սոբեսկի 3-րդը ժամանակին ցույց է տվել, թե ինչպես պետք է խոսել Թուրանի հետ եւ այդպես էլ պետք է շարունակել: Թեման փակված է»: Ի պատասխան ներողություն խնդրելու պահանջների՝ նա գրել է. «Ոչ մի ներողություն էլ չի լինելու: Թող ավելի լավ է նախ Թուրքիան հայերից ներողություն խնդրի ցեղասպանության համար»:
Աղբյուրը՝ https://blognews.am/arm/news/437051/