Համշենական «Մելուսես» ռոք խմբի «Գարմի» սիրերգը՝ իմ մեկնաբանությամբ։ Երգում օգտագործված է բացառապես իմ ձայնը՝ առանց որևէ երաժշտական գործիքների։ Իսկ միջնանվագները ծնվեցին այն ժամանակ, երբ առաջին անգամ լսեցի այս խենթանալիք երգը։

Ճերմակ անձրևը կաթում է,
Իմ սիրածին փաթաթում է,
Արցունքոտված ճանապարհներին
Տեսնես ու՞մ հետ է քայլում:
Կարմիր աղջիկ, կարմիր տղա,
Սրտիս մեջը այրում է,
Կարմիր աղջիկ, կարմիր տղա,
Ամեն ինչ խառնվի, որ չգնանք:
Երազիս գարուն եղավ,
Աշխարհս ձմեռ է,
Կարմիր աղջկան ի՞նչ եղավ,
Ուրիշի ծաղիկը եղավ:
Լույսի մեջ` լուսին,
Քո կամքով արի, խենթ տղա,
Ներսդ կարմիր չէ,
Լույսի հետևից գնա:
Երազիս գարուն եղավ,
Աշխարհս ձմեռ է,
Կարմիր աղջկան ի՞նչ եղավ,
Ուրիշի ծաղիկը եղավ:

Երգի իմ տարբերակը յութուբում կարող եք լսել հետևյալ հղումով՝ https://youtu.be/azgdIvcSYUE

#Ճանաչենք_մերոնց_ստեղծածը

#Meluses_Garmi

#Համշեն #համշենահայերեն

ԿԱՐՄԻՐ ( երգի բարբառային գրառումը և արևելահայերեն թարգմանությունը համշենագետ Sergey Vardanyan-ինն են՝ http://dzaynhamshenakan.org/)

Բարբառային տարբերակին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://lratvakan.am/?p=47403… ։

Երգի օրիգինալ տարբերակը լսելու համար՝ https://youtu.be/1y1WIIpbqoc ։

Գայանե Թադևոսյանի ՖԲ-յան էջից

«…ես ինքնուս ստեղծագործող եմ. ստեղծում եմ այն, ինչ սիրտս է թելադրում»։
Տես նաեւ Գայանե Թադեւորյանի «ԱՌԱՎՈՏ»-ն տված հարցազրույցը՝ https://www.aravot.am/2021/01/01/1162988/

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert