Փաշինյանն իմ երազած ղեկավարը չի, ունի անուղղելի թերություններ, եւ անում է բազմաթիվ սխալներ, որոնց մասին կարելի է չլռել, քննարկել, գրել։Բայց երբ չարախոս անբանների կողմից դա արվում է թշնամական միտումով, իրենք էլ կեղտոտ կենսագրություն ունեն, ակամա դառնում եմ Նիկոլի կողմնակից, չեմ հանդուրժում ու գրում եմ։

Այն, որ իբր Նիկոլն ասել է՝ Շուշին հայկական քաղաք չէ, պնդագլուխ ու թանձրամիտ ներքին թշնամու հնարածին շանտաժն էր։ Ես այդ օրն ամբողջությամբ հետեւել եմ կառավարության հարց ու պատասխանին։Նիկոլի ասածը վերաբերում էր 1988-ի մարդահամարի տվյալներին, խորհրդային այդ տարիների Շուշիին։ Եւ նա չի սխալվում։ Այդ տարիներին, իրոք, Շուշիում բնակչության 90 տոկոսը ազերիներ էին։ Ես հո գիտեմ, գիտեն նաեւ արցախցիները։

1988-ին ապրիլին գնացել էի Ստեփանակերտ, մտա Ղարաբաղ հյուրանոց, որտեղ Շուշիից հայ փախստականներն էին ապրում։ Բակուրն էլ էր այնտեղ, որ հիմա ստատուսներ է գրում Շուշիի մասին, հետո ծպտված գնաց Սումգայիթ՝ հայերի քոչը բերող մի մեքենայով։ Ինքն էլ է տեսել, որ Շուշիից հայ փախստականներն այնտեղ են ժամանակավոր ապրում։ Աղդամի թուրքերի անհաջող հարձակումից ու ասկերանցիների կողմից հերոսաբար ետ մղելուց հետո, Շուշիի մի բուռ հայ բնակչությանը թուրքերը քշեցին, Շուշին մնաց թուրքի ձեռքին։ Եթե բնակչության մեծամասնությունը հայեր լինեին, նրանց ոնց կքշեին Շուշիից։ 1988-ի ամռանը, ես ու Ամարասի Արթուր Ալեքսանյանը իր դեղին Զապով անհաջող փորձ արեցինք Շուշի մտնել, թուրքի սահմանապահ Ուազիկը նկատեց ու ընկավ ետեւներիցս։ Հազիվ փախանք, հասանք մեր սահման, ոլորանների վերջը։ Եթե հայերը մեծամասնություն կազմեին, հայերի դեմ ով կփակեր Շուշիի ճամփեն։1989-ի հունիսին ԽՍՀՄ ԳԽ Արցախի հարցով հանձնախումբ էր եկել Արցախ՝ հարցն ուսումնասիրելու։ Ես աշխատում էի հանձնախմբի հետ։ Գնալու էինք Շուշի։ Ինձ տեսնելով հանձնախմբի մեջ, նրանց ուղեկցող զնվորական շարասյունի ղեկավար մայորն ասաց ՝ ես աղջկա անվտանգությունը չեմ կարող ապահովել, ազերիներն իմանան հանձնախմբում հայ լրագրող կա, կծվատեն։ Ու ես, որ Ֆիզուլի, Տող, Մարտակերտ, Ասկերան, Հադրութ գնացել էի հանձնախմբի հետ, չկարողացա մտնել Շուշի՝ այն էլ ռուսական անվտանգության, մի քանի մեքենա զինվորների պաշտպանության պարագայում։

1989-ից աշխատում էի Մոսկվայում, ԽՍՀՄ ԳԽ-ում։ Արցախի հինգ պատգամավորներից մեկը՝ Շուշիի կոմկուսի քարտուղար Ջաֆարովն էր, որն ընտրված էր Շուշիի ազգաբնակչության մեծամասնության կողմից։ Ու դուք ասումեք՝ այդ տարիներին Շուշին զուտ հայկական քաղա՞ք էր։ Նիկոլի խոսքը մշակութային իմաստ չուներ։ Շուշիի հայկական ծագման պատմական թվականին չէր վերաբերում, այլ շարժման ժամանակի՝ 1988-ի ֆիզիկական մարդահամարով հաստատվածին։Ո՞ր մի հիմարը կարող է ենթադրել, որ Շուշին կառուցել են ազերիները, որոնք այդ ժամանակ ազգ էլ չէին, այլ կովկասի թաթարներ։Նիկոլի ասածը խորհրդային վերջին շրջանի տարիներին այնտեղ բնակվող ազերիների քանակին էր վերաբերում։Ինչու եք մարդու խոսքը կոնտեքստից հանում ու շրջանառում։ Չեք ամաչու՞մ․․․Գոնե ձեր անգրագիտությունը չի ցուցանեք։Գոնե երկրի պատվի մասին մտածեք։

Նիկոլի հերն էլ անիծած, աթոռը հարգեք։ Միլիոն թշնամի ունենք, նրանց դեմ տղամարդավարի պայքարեք, անտրուսիկ մուրացկաններ։ ԲՀԿ-ի մի բուղա էլ պնդում էր՝ ասա, որ Ղարաբաղը Հայաստան է ու վերջ, ՏՂԱՄԱՐԴԱՎԱՐԻ․․․ Ոնց որ քուչեքում ու դոդի առյուծների միջոցով են երրորդ սեռին վայել հարցեր լուծում․․Թուհ ձեր նամուսին․․․փորապաշտ շնագայլեր․․․ Եւ այս նողկալի թափթփուկն ուզում է գալ իշխանությա՞ն․․․ Խաչի հանված ժողովրդի արյունն ու արցունքը հարգեք, քստմնելի դիակներ․․․ Բա լրատվամիջոցները․․․որոնց պատերազմին էդպես էլ չտեսանք Արցախում․․ Մեկը մեկից անգրագետ, անտաղանդ, Արցախի սահմանների տեղն անգամ չիմացող, սոված, վճարվող ու ծափահարող․․․անամոթ ու համազգային միության արժեքը դոդի անուղեղ կաղապարներին հանձնած ստրուկներ․․․ Ուշքի եկեք, մեր դժբախտությունը Նիկոլը չէ, այլ մեր գրպանի ստակը Հայրենիքից վեր դասելու՝ բարոյապես ընկած մեր ոգու անմիտ ու դաժան խորհուրդը, որ դարերով չի բուժվում․․․

Դրսում ու ԱԺ-ում թափառող վերին անպետքության ամեն մի բորոտ, որին մարդ էլ չես ասի, ժողովրդի բարակած սրտի , դաշտերում դեռ թափված մեր անտեր ու անհանգրվան զոհերի հաշվին, ՓՈՂ է աշխատում՝ ալբանացու, դոդի ու խոհանոցային ճենճի հոտ փչող ստահակից․․․ընդամենը։ Ձեր ոչ մեկի հայրենասրությանը չեմ հավատում։ Ծախու ծաղրածուներ։Մի բուռ ազգ ենք, բոլորս իրար ճանաչում ենք, գիտենք, ով, ինչով է շնչում, ինչ ՇԱՀ ունի այս ամենի մեջ։ Ընդամենը պարտության ամոթից եք ուզում խուսափել։ Կարիճի փողով սնվողներ։ Դուք ախր Ղարաբաղի տեղն էլ չեք իմացել, էդ ինչ սեր է արթնացել Ղարաբաղի հանդեպ։ Թե չէ կիմանայիք, որ՝”Դարերը հասունանում են հերոսի արյունով, առանց զոհի չկա հերոս այս գռեհիկ աշխարհի վրա”։

Ես հավատում եմ, որ հայ ցեղը վերագտնելու է խրոխտ, կորովի ու իր ռազմիկ նկարագիրը։ Ու դուք անիծվելու եք՝ ազգի ամբողջականության վեհ իդեալը գրպանի ստակով փոխելու համար։

Հ․Գ 1999թ․ Ստեփանակերտում էի։ Արկադի Ղուկասյանին էին ընտրել նախագահ։ Բարեկամիս տանը, ճերմակ ու շաաատ հարմար մահճակալին պառկելով, երանությամբ ասացի՝ էս ինչ լեն ու բոլ մահճակալ է։ ” Շուշիի կոմկուսի քարտուղար Ջաֆարովի մահճակալն է,- ասաց բարեկամս։ Իմ տունը գրադից այրվել էր, բան չէր մնացել։ Շուշիի գրավումից հետո, Սերժիկն էր տնօրինում այնտեղ, գույք էր բաժանում, դե մեր հարեւանն է Սերժիկը։ Ջաֆարովի տան կահույքը որպես օգնություն, տվեց մեզ”։ Սիմվոլիկ բան կա այս դիպվածի մեջ։

Թուրքն ինչքան էլ թռվռա այսօր, մեկ է, մեր զինվորի թափած արյունը չի չորանում։ Մի օր էլ Ալիեւի մահճակալը կհայտնվի բարեկամիս տանը։ Դրանում մի վայրկյան չեմ կասկածում։ Մնում է՝ Ալիեւին կտրենք հայաստանաբնակ վերոհիշյալ տեղական թուրքի մեծ օգնությունից։ Դրան էլ կհասնենք։ Ես հավատում եմ մեր ժողովրդի խոհեմությանն ու հերոսականությանը։ Ես դա տեսել եմ 1988֊ին։ Տեսնելու եմ նաեւ հետո։

Շուշան Ղազարյան

share button

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert.