Գրիգոր Կետցյան.– Պարոն Աբրահամյան, կարդացի Ձե՛ր հոդվածը, կապված ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ հավանական պաշտոնական Մոսկովյան այցին։
Իմ Համար մի՛շտ անընդունելի է եղել ,երբ հայե’րս մեր այլակարծությանը անդրադառնում ենք համացանցային մեկնաբանություններով։ Սակայն երբ ՄԵ՛Ր ԵՍԵՐԻՑ դուրս ,հարցը վերաբերվում է ՄԵ՛Ր ՄԵՆՔԻՆ, լռելն անհնար է ։
Դուք Ձե՛ր Հոդվածում ՌԴ երեք միլիոն հայերի անունից Կարծես թե արգելում եք պաշտոնական այցով գալ Մոսկվա ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ…
Պարոն Աբրահամյան իսկ դուք գիտեք թե ինչու՞ հարյուր տարի առա՛ջ թուրքերին հաջողվեց պահային պատմական մոտեցմամբ ստորագրած փաստաթուղթը դարձնել իրենց համար ( Հարյուրամյա շահեկան պայմանագիր) ։ Իսկ ինչու՞ մենք այդ հարյուր տարվա ընթացքում նույնիսկ չկարողացանք ձևակերպել քաղաքակրթական ազգային ու պետական օրակարգ ,որը կշեշտադրեր մեր շահերը ու Մեր Բարեկամ Ռուսաստանի Դաշնությունը ավելի արդար կլիներ Հայկական և Արցախյան Հարցում։ Իսկ Դուք գիտե՞ք ,որ Թուրքիայի անթաքույց ագրեսոր և ցեղասպան աջակցությունը ադրբեջանին ԱՐՑԱԽՅԱՆ 44 օրյա պատերազմում կարող է իրավական և քաղաքական հիմք դառնալ Ռուս Թուրքական Հարյուրամյա Պայմանագիրը չեղարկելու համար…
Իսկ դուք գիտեք ինչ Է՞ էթնոֆեդերալիզմը … Դուք իհարկե ամեն ինչ գիտեք և դուք երեք Միլիոն Հայի Նախագահն եք ,ով մի ամսում կկարողանա համառուսաստանյան համահայկական հանրային ստորագրահավաք կազմակերպի , որ չեղարկվի Ռուս Թուրքական Պայմանագրերը …
Բացելով ՌԴ քաղաքական դռները Վիլսոնի իրավարար Վճռի դեմ …( իսկ նրբությունները արվեստի գործ է) …
Իչու՞ եք ընկել Փաշինյանի հետևից , դա անձնական է , թե՞ իմ կարծիքը ևս հաշվի եք առել։ Ձե՛ր սրտի ժամանակավոր թեկնածու Վազգեն Մանուկյանը ՀՀ ժողովրդի 10% ին ոչխար է կոչում, Ձե՛ր խորհրդական Անդրանիկ Միգրանյանը կոչում էր օխլոս և (չէռն)։
Երկու տասնամյակ առաջ ,
Հոկտեմբերի քսանյոթի ՀՀ ազգային ժողովում ԱԶԳԻ նվիրյալների սպանությունից հետո մի գուցե Իրո՛ք համաժողովրդական ոչխարացում է տեղի ունեցել ,իսկ ես մի կտոր հացի վաստակի հետևից ընկած , համալսարանների գրադարաններում երկու տասնամյակ վերընկած , քաղաքագիտություն եմ սերտել ու նույնիսկ տեղյակ չեմ եղել ,որ հայ ժողովուրդը ոչխար է , իսկ ես իմ ութ հարյուր էջանոց հետազոտությունում իմացել եմ թե մարդ ենք…
Պարոն Աբրահամյան , երբ զավակիդ ծեծում են , դուք Ձե՛ր վշտից չեք գլխատում Ձե՛ր զավակին ,այդպես չէ ՞։
Երևի կփնտրեք մեղավորությունը Ձե՛ր մեջ ,թե ինչու՞մ եք թերացել ,երևի կքննեք ձե՛ր որդու փախած ընկերներին …
Մի խոսքով ծնողաբար…
ՀՈՒՍՈՎ եմ ՎԱՂԸ կհանդիպենք ու համատեղ կթարգմանենք ասածիս տողատակերն ու բազմագետերը։
Իսկ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ պետք է պատվով ու Հարգանքով ընդունել և հարկ եղած դեպքում օգնել ամեն հարցում….
Այ երբ մեր եսերը կսովորեն Հանուն ՄԵՆՔԻ շահի ,սեփական էգոների զսպմամբ , խո’սք գործ մշակույթով , սառը ուղեղով ու նվիրյալ սրտո’վ վերլուծել եղածն ու գալիքը , պահային ,միջնաժամկետ և երկարաժամկետ ռազմավարությամբ կհասնենք այն արդյունքին , ի հանուն որի Նահատակվեցին Մեր հերոս Նվիրյալները։
Բարի վայրէջք ու Հաջողություններ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ։
(Չնայած 10%-ի հետ համաձայն չենք, քանզի ժողովրդի, դեռ, բացարձակ մեծամասնությունը, լինի Հայաստանում թե Սփյուռքում, պաշտպանում է ներկա կառավարությանը՝ խիստ մերժելով նախկիններին. Ն.Խ.)
(Պարոն Աբրահամյանին էլ խորհուրդ ենք տալիս, դադարեցնի գոյություն չունեցող «Համաշարհային Հայկական Կոնգրես» անվան տակ որպես նախագահ ներկայանալ: Արա Աբրահամյանը անգամ Ռուսաստանի Հայերին չի ներկայացնում, ինչ մնա համաշայհային, համայն հայության: Տեղից ելնող անգրագետը ինչ խամախւթյոււն ասես իրեն թույլ է տալիս: Ազգն ու հայությունը դարձրել են իրենց անձնական քմահաճույքների բարազարի մանրադրամ: Երբ ԱԶԳԸ իրենց մերժում է, սկսում են անիծել, «ոչխար անվանել, երբ այդ «ոչխարը» իրենց է ծառայում դառնում է «մարդ»- Ն.Խ.)