«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է ՇվեյցարիաՀայաստան խորհրդարանական խմբի ընդհանուր քարտուղար Սարգիս Շահինյանը (Շվեյցարիա)

2021 թվականին ինչ քայլեր պետք է անի Հայաստանը արտաքին ճակատում և ինչով պետք է այդ հարցում օգնի Սփյուռքը:

Ինչ վերաբերում է Սփյուռքի մասնակցությանը, առաջին հերթին պետք է հասկանալ, թե Հայաստանի կառավարությունն ու խորհրդարանը ինչ ինստիտուցիոնալ դեր են նախատեսում Սփյուռքի համար, որպեսզի կարողանա այս մարմինը կարողանա իր մասնակցությունը բերել Հայաստանի բարգավաճմանը: Սա ասում եմ, որովհետև մինչև այսօր այս խնդիրը 1991 թվականից ի վեր չի լուծվել, և չի լուծվել երկու պատճառով: Մեկը, որ Հայաստանը չի ուզել, և երկրորդը՝ Սփյուռքը չի կարողացել մասնակցել մի ճակատով, օրինակ մի  մարմնով, որը կկարողանար քաղաքական իր դիրքորոշումը դրսևորել:

Ինչ վերաբերում է վերջին պատերազմին և դրանից հետո ստեղծված ճգնաժամին, հասկացվում է, որ ոչ միայն ֆորմալ սփյուռքյան մարմինների դրսևորումը կարևոր չէ, այլև Սփյուռքի գիտական ունակությունների վրա հիմնված կարողությունները չկարողացան արտահայտվել և չկարողացան տալ պատասխաններ չտրված հարցումներին, իսկ հարց տվողը պետք է Հայաստանը լիներ:

Այդ առաջարկներից բացի Սփյուռքի ինչպիսի ներգրավվածություն պետք է լինի Հայաստան-Սփյուռք հարաբերությունները լավացնելու վերաբերյալ՝ հաշվի առնելով, որ շատերը կարծում են, որ Ռուսաստանը կարող է խանդով վերաբերվել:

Նախևառաջ, երբ խոսում ենք ազգային համախմբման մասին, նշանակում է, որ առաջին հերթին ազգն է, որ պետք է իրեն դրսևորի: Եվ եթե հաշվի առնենք, որ այսօրվա Սփյուռքը ազգի 3/4-ն է կազմում, հասկանալի է, որ չի կարելի դուրս թողնել այդ ահռելի մեծ իրողությունը թե քանակական, թե քաղաքական հիմքի վրա: Հիմա ո՞նց պետք է Սփյուռքն ընդգրկվի: Սա Հայաստանի կառավարության հասկացողության վրա է հիմնված, թե ինչպես կարողանա ընդգրկել Սփյուռքի այդ ուժը: Սփյուռքի ներուժի օգտագործման համար Սփյուռքի հարցերի հանձնակատարն արդեն որոշակի գործողությունների է անցել: Այս տարի կոնկրետ քայլեր եղան, որոնք քաջալերելի են, բայց դա չի կարող բավարար լինել առկա մարտահրավերների առջև, որոնք մենք այս պատերազմի հետո ստացանք: Հայ ազգն այս պահին ունի երեք հիմնական խնդիր. Առաջինը այնպիսի կառավարություն ունենալն է, որն ունակ լինի ոչ միայն պատասխաններ տալ, այլև ամենօրյա գործընթաց իրականացնել: Այսինքն մի կառավարություն, որը համարձակություն ունենա հասկանալ, որ այս պահին Հայաստանը սիստեմ չունի, կամ եթե պնդում է, որ սիստեմ ունի, հասկանա, թե ինչու այդ սիստեմի մեջ գործոնները չեն աշխատում: Երկրորդը՝ վերստեղծել բանակը, մարտունակ մի բանակ, որն իր որոշումները սպառազինության, շարժունակության և այլնի հետ կապված կհիմնի ոչ թե երազանքների, այլ իրականության վրա: Սա նշանակում է, որ այն պետք է ունենա ունակ տեղեկատվության սպասարկում, ինչը չի աշխատել այս պատերազմի ժամանակ: Եթե աշխատած լիներ, նշանակում է, որ այն անձինք, որոնք այդ լուրերն ստացել են, կամ չկարողացան տեղադրել պետք եղած ձևով և մատչելի դարձնել թե գլխավոր շտաբի պետի, թե պաշտպանության նախարարի, թե գլխավոր հրամանատարի համար, կամ իրականում դա չկար: Երկու դեպքում էլ դրանք քրեական գործ հարուցելու արժանի իրողություններ են: Երրորդը տնտեսությունն է: Մենք 2021-ին ունենալու ենք սարսափելի ծանր ճգնաժամային վիճակ, որը չի կարող սիրողական ձևով լուծվել: Ճիշտն ասած, չգիտեմ, թե Սփյուռքն ինչպես կարող է օգնել, բացի պետք եղած ձևով գործնական գետնի վրա շարժվելով և ճիշտ խրատներ տալով մասնագետների կողմից մի վարչակազմի, որը պատրաստ է այդ խրատները լսելու:

Մի բան կա, որն ուզում եմ շեշտել, այս ամբողջ ներկա ճգնաժամի կարևորագույն պատճառն այն է, որ ամբողջ վարչակազմի խրատ ընդունելու ունակությունը բացարձակապես ոչինչ է: Սա միայն այսօրվա հիվանդությունը չէ, միշտ եղել է ավելի պակաս կամ ավելի շատ: Եթե երկու կողմից ուզում ենք, որ նոր, առողջ ընթացք սկսվի, ապա նախ մի կողմից պետք է խրատ փնտրող լինի, մյուս կողմից խրատ տվող է պետք: Իսկ խրատ տվողը անպայման ֆորմալ կազմակերպությունները չեն: Խրատ տվողը պետք է լինի գիտական ունակություն ունեցող անձ կամ անձանց խումբ, բայց ոչ որևէ կուսակցություն կամ բարեգործական կառույց կամ մի համայնք: Խոսքը պրոֆեսիոնալիզմի մասին է:

www.1in.am

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert