Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատունը տեղակայված է Երևանյան լճի մերձակայքում՝ Ամերիկյան փողոց 1 հասցեում։ Բացվել է 1992 թվականի փետրվարի 3-ին։ Տեղանքը զբաղեցնում է 90,469 քառակուսի մետր (22 ամերիկյան ակր) տարածք, և իր կառուցման ավարտին՝ 2005 թ-ին, եղել է խոշորագույն ամերիկյան դեսպանատունն աշխարհում։

Երևանում ԱՄՆ դեսպանատունը նորանկախ Հայաստանում առաջին դիվանագիտական ներկայացուցչությունն է:Այժմ Բաղդադում ԱՄՆ դեսպանատունը ամենամեծն է՝ գրեթե հինգ անգամ տարածքով ավելի մեծ, քան Երևանինը- (տվյալները՝ hy.wikipedia.org-ի):

Շատերը դժգոհում են Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի վերաբերմունքից: Մտածե՞լ են արդյոք այս մասին, որ Հայաստանում «առաջին» դիվանագիտական կառույցը ԱՄՆ-ին է պատկանում: Մտածո՞ւմ են արդյոք, թե ինչու՞ է աշխարհի ամենամեծ երկրորդ դեսպանատունը կառուցվել Հայաստանի նման ամենափոքր երկրում: Չէ՛, ոչ մտածող կա, ոչ՝ տեսնող, ոչ էլ՝ հասկացող:

ԱՄՆ ամենամեծ դեսպանատունը Հայաստանի նման փոքր երկրում չի կառուցվել ոչ այնքան մեր երկրին առնչվող դիվանագիտական հարաբերությունների համար, որքան տարածաշրջանի երկրների՝ Ռուսաստանի եւ Իրանի դեմ օգտագործելու համար, և այդ հանգամանքը թե՛ Ռուսաստանը, թե՛ Իրանը քաջ գիտակցում են: ԱՄՆ Դեսպանատան շինարարությունը ավարտվել է Պուտինի «ընկեր» Ռոբերտ Քոչարյանի իշխանության ժամանակ:

Եվրոխորհրդի անդամակցության համաձայնագիրը ստորագրվել է 2001 թվականին՝ էլի Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակ: ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը, ՆԱՏՕ-ի «խաղաղապահ» զորքերում հայ սպաների ընդգրկումը նույնպես տեղի է ունեցել Քոչարյանի նախագահության ժամանակ: Հայ օլիգարխների կապիտալի կուտակումը Արեւմտյան երկրներում նույնպես սկսել է Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակ, ինչը շարունակվել ու շարունակվում է մինչ օրս:

Արեւմտյան երկրների օֆշորային գոտիներում բացված կասկածելի ընկերությունների միջոցով ՀՀ-ում կասկածելի գործարքների կատարումը նույնպես սկսվել է Քոչարյանի ժամանակաշրջանից:

Եւ վերջապես, հարց չի՞ առաջանում, թե այդ ինչպե՞ս է եղել, որ այդքան մեծ քանակությամբ ՀՀ քաղաքացիներ են հայտնվել ԱՄՆ-ում՝ Կալիֆորնիա նահանգում: Ժամանակին լուրեր էին շրջանառվում, որ Մեղրի տարածքի բնակչությանը ավելի հեշտ է ԱՄՆ մուտքի արտոնագիր տրամադրվում: Մի՞թե սա Նախիջևանը Ադրբեջանին միացնելու ԱՄՆ հեռահար քաղաքական նպատակին չէր ուղղված: Այս ամենից հետո սպասել, որ Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ հոգատար ու բարյացակամ վերաբերմունք ունենա՝ մեղմ ասած միամտություն է, եթե չասենք Ռուսաստանին էշի տեղ դնել: Այսպես վարվեց նաեւ հայ քաղաքական վերնախավը 20-րդ դարի սկզբին՝ նախքան առաջին Հանրապետության հռչակումն ու դրանից հետո՝ ակնկալելով թե՛ ցարական, թե՛ բոլշևիկյան Ռուսաստանից «բարի» ու «սրտցավ» վերաբերմունք:

Պարոնա՛յք, կողնորոշվե՛ք: Չեք կարող Ռուսաստանի դռները քացով փակելով, Արեւմտյան օլիգարխների դռները նրբորեն ծեծելով՝ Ռուսաստանից ավելին ստանալ, ինչը ստացել ու ստանում եք:

Երվանդ Խոսրովյան, 3 փետրվար, 2021 թ.

социални мрежи

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert.