«1991թ-ի հոկտեմբերի 4-ի առավոտյան ժամը 04:00-ին, այն ժամանակ ասում էին «զինաթափվեց» Հայաստանի Ազգային Պետական Անվտանգության Կոմիտեն (КГБ): Ի՞նչ կատարվեց այդ օրը… Զինված խմբեր մտնելով Անվտանգության Կոմիտեի շենք, բացում կամ ջարդում էին բոլոր աշխատասենյակների դռները, չհրկիզվող պահարանները, պատռում և ոչնչացնում էին բոլոր փաստաթղթերը։ 1991թ-ից սկսած դադարեց, ես հաստատում եմ որ դադարեց Պետական Անվտանգության աշխատանքները։ Համարյա բոլոր նախկին աշխատակիցները ազատվեցին կամ հեռացան աշխատանքից, ովքեր էլ որ մնացին, մնացել էին այն բաժինների աշխատողներից, որոնք չէին կարող տիրապետել շատ տվյալների։ Մնացել էին մի քանի աշխատող Մոբիլիզացիոն բաժնից (քանի որ հնարավոր է ճիշտ չթարգմանեմ՝ բաժինների անվանումները կներկայացնեմ ռուսերենով), вспомогательный подразделения-ից մի քանի հոգի։ Մնացածների տեղը ընդունվեցին միլիցիայի աշխատակիցներ, որոնց ՍՍՀՄ-ի ժամանակ արգելվում էր միլիցիայից ընդունել Ազգային Անվտանգության Կոմիտե աշխատանքի, դրա համար կային լուրջ պատճառներ։ 1991թ-ից սկսած ,առ այսօր ՀՀ-Ի ԱԱԾ-ում աշխատում են կարելի է ասել ոչ պրոֆեսիոնալ, ԱԱԾ-ին ոչ համապատասխան գիտելիքներ ունեցող մարդիկ։ Եթե կան՝ մի քանիսն են։ Հիմա ներկայացնում եմ ՍՍՀՄ-Ի ժամանակվա КГБ-ի բաժինները…1-ին բաժին — Разведка2-րդ բաժին –Контрразведка4-րդ բաժին –Контрразведовательное обеспечение объектов транспорта и связи6-րդ բաժին –Контрразведовательное обеспечение экономики8-րդ բաժին– Наружное наблюдение, шифрование и дешифрование10-րդ բաժին–Учетно-архивныйОтдел «З»– Защита Конституционного строяОтдел «ОП» — Борьба с организованной преступностьюОперативно-технический отделОтдел Правительственной связиСледственный отделМобилизационный отделИнспекторский отделВспомогательное подразделение Եթե այսօր այս բաժինները գործեին և աշխատողները լինեին պրոֆեսիոնալներ, այսօր Հայաստանի Հանրապետությունը երբեք չեր կանգնի «դժբախտության» առաջ»։

Григори Аракелов

***

ԱԻԴԱ ԱՎԴԱԼՅԱՆ.

«ՍՍՀՄ-ը լավագույն կադրերի պատրաստման փորձ և դարբնոց ուներ՝ տարիներով աշխատել և փորձ ձեռք բերելով աստիճանաբար առաջ գնալ ըստ արժանիքների: Միաժամանակ, պատասխանատու պաշտոններում հեռավոր բարեկամական կապ ունեցողների նույն սիստեմում աշխատելը բացառվում էր՝ հասկանալի պատճառով… Սակայն 1991թ. մինչ այսօր հակառակ պրոցեսն է՝ խնամի, ծանոթ բարեկամ՝ մասնագիտական հմտությունը երկրորդ պլան է մղված՝ հավատարիմ ծառայելը անձին՝ առաջին, որն էլ մեր բոլոր դժբախտությունների հիմքն է: Մեր դժբախտությունների հիմքերի հիմքը տարիներով աշխատանքային փորձ ունեցող կադրերին աշխատանքից ազտելու նրանց քմահաճ վերաբերմունքը սովետական շրջանի գրագետ կադրերի նկատմամբ էր: Պետական Անվտանգության Կոմիտենի հետ նման վերաբերմունքը՝ որը գուցե ինչ որ տեղ իր որոշ թերություններով, պետության անվտանգության հիմքն էր և միայն մեկ պատասխան ունի՝ վերացնել ոմանց անցյալը այս ճանապարհով, իսկ կադրերին արտաքսել տեղեկացված աշխատողներից ազատվելու նպատակով: Մենք այսօր այդ դառը պտուղներն ենք ազգովի վայելում՝ անգրագետ մասնագիտական կադրեր և որ ԱՄԵՆԱՍԱՐՍԱՓԵԼԻՆ է վտանգված է մեր ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ: Մեր տեքստիլի բարդ ճյուղի մավորմանը դիրեկտոր բերեցին, ով այնքան անտեղյակ էր ղեկավարի աշխատանքին, որ ինձ խնդրել էր աշխատանքից հետո մնալ, որպեսզի օրվա փոստը հուշեմ որ բաժնին մակագրի… Ահավոր ցավ եմ ապրում մեր 32 տարիների, մեր ծաղկած արդյունաբերական երկրի քայքայման, մեր ընտանիքներով մի կտոր հացի հետևից ընտանիքներով «ղարիբ մշեցի» դարձած ժողովրդի երկրից գնալը և այսօր այդ ԴԱՎԱՃԱՆ ԽԵՂԿԱՏԱԿՆԵՐԻ ԱՆՊԱՏԻԺ բյուջեի հաշվին գերդաստաններով ըստ պահանջի հանգիստ կյանքը վայելելը, որի մեջ… ՄԵՐ ՄԵՂՔՆ ՈւՆԵՆՔ

Այսուհետ մեր-ձեր զավակ՝ մենք չունենք:

Կներե՞ք մեզ մեր խե՛ղճ զավակներ, Քառորդ դար սոված, սառած եք ապրել:

Ես մեղավոր եմ այսօր ինձ զգում, Իսկ մյուսնե՞րը: Սակայն ինձ փույթ չէ»:

Մեծագույն չարիքը գիտե՞ք` որն է.
Մինչ օրս տեսել ու միայն խոսել:
Քո ցավն ու հոգսն էլ իմը չի եղել,
Կողքից անտարբեր՝ իրար ենք նայել:

Ինչպե՞ս եք ապրում, ա՛յ ավազակներ,
Ձեր խիղճը, տեսնես, որտե՞ղ է քնել,
Չգիտեք` որտե՛ղ ու ինչպե՛ս մսխեք,
Բյուր մանուկները սոված են քնել:

Դուք մեր գրպանն եք ամեն օր մտել,
Թուրքն էլ`մեր տունը սողոսկել փորձել,
Ով ումից ինչքա՜ն ստոր է եղել,
Դատե՛ք ինքներդ, թե որ խիղճ ունեք:

Թուրքի վրա ենք մենք դեռ զարմացել,
Երկիր, հայրենիք առել եք, ծախել,
Հայ ազգի զավակ, ինչպե՞ս ձեզ կոչեմ,
Թուրքի արածից էլ զարմանք ապրեմ:

Մարտի ելնողն էլ այսօր նրանք են,
Մեր խե՛ղճ զավակներ, ձեր տերն ո՞վ է,
Որ ցոփ ու շվայտ կյանքով միշտ ապրեն
Ու զավակների հետ՝ խաղա՜ղ քնեն:

Դուք խաղա՜ղ ննջեք, մեր սու՜րբ զավակներ,
Լսե՜ք և տեսե՜ք. բյու՜ր մայրեր ունեք,
Ձեր մայրերի ցավը մերն էլ է դարձել,
Այսուհետ մեր, ձեր զավակ՝ մենք չունենք:

Մինչև ե՞րբ պիտի մենք սա հանդուրժենք,
Ողջ աշխարհով մեկ ցիր ու ցան լինենք,
Նրանք մի բուռ են, իսկ մենք՝ մի ողջ ազգ,
Մի բռունցք դարձած՝ հարցին լուծում տանք:

ԱԻԴԱ ԱՎԴԱԼՅԱՆ
14.06.2016 թ.

Նկարը՝ ՀՀ Ազգային անվտանգության նախարարության Վարչական շենք 1936 թ. Նալբանդյան փող. 104, Ճարտ.` Գ. Քոչար

социални мрежи

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert.