Կի՛ն,
աչքերիցդ հոսող
փրփուրները կարմիր՝
քո ցավ երկնքի
անձրևներն են կաթ,
վարսերդ մոխիր,
այրվող թերթերն են՝
կարոտ նամակիդ,
իսկ կապույտները
մարմնիդ կարկատված,
սանձարձակ քամու
համբույրներն են տաք,
ուսերդ ատլաս,
ամպերն են ճերմակ`
քո սպասումների,
իսկ լուսնաբո՜ւյրը.
ափերդ սաթե՝
քո նուրբ մատների,
սեր գիշերների
մեղրով են բուրում։
Կի՛ն,
մարմարե հոգիդ
և սիրտդ սառույց՝
արցունքներն են,
քո ծեր բաճկոնի,
որի գրպանում
հուշերդ մեղմիկ
թաքցրել ես լուռ,
այս
կույր աշխարհից։


Անի Հերունի Սաջյան

сподели бутон

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert.