Ո՞վ է այս խեղկատակությունը, այս հիմար գաղափարը շրջանառության մեջ դրել.  

«Թուրքն իմ թշնամին է», «ադրբեջանցին իմ թշնամին է», «թուրքին ու ադրբեջանցուն սատարողն իմ թշնամին է» գաղափարախոսությունն է տարածվում սոցցանցերով:

Հանրության ներկայացված հարցադրումները այնպիսին էին, որ քաղաքակցին չկարողանա կողնորոշվել եւ հարցին տա զուտ զգացմունքային, քան տրամաբանական պատասխան: Հարցդրումը ոչ թե ձեւակերպվել էր՝  «դուք համաձայն եք հայ-թուրքական հարաբերությունների հետ», այլ դիտավորյալ ձեւակերպվել էր՝ «Դուք թուրքին համարո՞ւմ եք թշնամի, թե՞ ոչ», որպիսզի ստանան իրենց համար ցանկալի. «այո, թուրքն իմ թշնամին է» պատասխանը:  

Այս ի՞նչ հիմար ձեւակերպում է: Այս ձեւակերպում արվել է հատուկ, որպեսզի մարդիկ չկարողանան ճիշտ կողմնորոշվել, այլ կերպ ասած՝ մարդկանց այլընտրանք չթողնել, խաղալ նրանց զգացմունքների հետ: Թուրքիայի հետ էլ, Ադրբեջանցու հետ էլ կարելի է եւ անհրաժեշտ է ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ստեղծել: Հարաբերություն ունենալը չի նշանակում ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆ:

Քանի հայ ժողովուրդը, հայ «քաղաքական էլիտան» այսպես պրիմիտիվ «սեւ ու սպիտակով» է ամեն ինչին մոտենում,ապա այն, ինչ  ինչպես ցայսօր է կատարվել, կկատարվի նաեւ ապագայում. մեզ այս 30 հազար քկմ էլ չի մնա:

Սերժ Սարգսյանի՝ «հայ-թուրքական հարաբերություններ» սկսելու կապակցությամբ ստորագրված արձանագրությունները ավելի սարսափելի էին, ավելի հայակործան, քան դեռ ոչ մի բան չսկսած, ուղղակի հարաբերությունների մասին խոսելը: 2009 թվականին այսպիսի աղմուկ-աղաղակ, այսպիսի վայնասուն տեղի չունեցավ: Հայ ժողովրդի բախտը բերեց, որ Թուրքիան Ադրբեջանի ճնշման տակ չվավերացրեց այդ արձանագրությունները, այլապես մենք կունենայինք ավելի անբարենպաստ հարաբերություններ Թուրքիայի հետ՝ բոլոր բնագավառներին վերաբերող: 

Ովքեր մոռացել են «Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու արձանագրության» բովանդակությունը, թող նորից այն վերանայեն:

Ապաշրջափակումը, հաղորդակցական կապերի հաստատումը չի նշանակում թուրքական ներհոսքի, չի նշանակում, որ թուրքական կապիտալը կուլ է տալու Հայաստանը: Դրանք բոլորը օրենսդրությամբ կարգավորվող հարցեր են: 

Ճանապարհների բացման հարցը ավելի շատ Հայաստանի շահերից է բխում, քան Թուրքիայի կամ Ադրբեջանի: Նրանք իրենց կապը արդեն հաստատել են Վրաստանի միջոցով եւ դա անխափան աշխատում է, այս պարագայում տուժողը Հայաստանն է:

Եւ վերջապես պետք է հասկանալ, որ Թուրքիան կատարում է Արեւմուտքի՝ ՆԱՏՕ-ի դերակատար երկրների ցանկությունն ու հրահանգը:

ԴԵռ Խորհրդային Միության ժամանակ Մեծ Բրիտանիան մշակել էր  Խորհրդային Միության հարավային մասում՝ Թուրքիայից մինչեւ Չինաստանի սահմանը իսլամակա «կանաչ գոտի» ստեղծելու գաղափարը, եւ այդ գաղափարը  ԽՄ-ի փլուզումից հետո էլ իր  կառեւորությունը չի կորցրել:  Արեւմուտքի՝ Թուրքիայի միջոցով «Թուրքալեզու» երկրների դաշինքը նույն ծրագրի շարունակությունն է:

Պետք չէ «Սյունիքի միջանցք»-ի անտրամաբանական վարկածով մարդկանց մեջ սարսափ առաջացնել, պետք է սարսափել Թուրքիայի՝   Իրանի հյուսիսային մասից ադրբեջանական նահանգների անջատման ձգտումից, որի իրականացումը Հայաստանի համար ավելի շատ սարսափելի կլինի, քան ՞ «Սյունքի միջանցքը»:  

Եթե մեկը կարծում է, որ Թուրքիան առանց Արեւմուտքի թույլտվության կարող էր մուտք գործել հարավային Կովկաս, չարաչար սխալվում է: Թուրքիան ինձ համար այդ նույն Արեւմուտքն է՝ ՆԱՏՕ-ն է և որ առանց նրա դերակատար երկրների համատեղ որոշման ոչինչ չի կարող տեղի ունենալ:

Արեւմուտքըն է եղել «Պանթուրքական» գաղափարի մշակողն ու առաջ մղողը:

Հիմա հարց է առաջանում՝ ովքեր, որ ասում են՝ «Թուրքիան ու նրան սատարողները իմ թշնամին են», հասկանո՞ւմ են, որ այդ սատարողները հենց նույն արեւմտյան երկրներն են, որոնց մասին իրենք երազում են, կամ փախուստի դեպքում գերադասում են հենց նույն երկրներում ապաստան գտնել:

Ո՞ւր է հայի բանականությունը, տրամաբանությունը:  Հայ ժողովուրդը իր պատմության ընթացքում միշտ տուժել է ոչ թե դիմադրության անզորությունից, այլ բանականությունից զուրկ լինելու պատճառով

Երեւի պետք է սկսել կրթական ու դաստիարակչական համակարգում՝ սկսած  մանկապարտեզներից մինչեւ բարձր ուսումնական հաստատություններ, ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ դասընթացներ ներառել:

Երվանդ Խոսրովյան,  3 ապրիլի, 2021 թ.

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert