Անցյալ է դառնում օրը հերթական ,
Ու մի օրով էլ պակասում կյանքը,
Չենք գնահատում այսօրն ու ներկան,
Ապրելու համար քիչ է մեր կամքը։
Ժամանակը լուռ կհոսի արագ,
Ու չենք հասցնի քայլել համընթաց,
Մեզ կյանքին կապող կամուրջն է բարակ,
Իսկ ճանապարհը քարքարոտ ու թաց։
Հերթական քայլդ վերջինն է գուցե,
Բայց դեռ ապրելուց բան չես հասկացել,
Քանի դուռ իզուր փորձել ես բացել,
Իսկ սրտիդ դուռը փակ է մնացել։
Մեր ամեն օրը պարգև է կյանքից
Իսկ մենք վատնում ենք մեր ժամանակը,
Մեկը դժգոհ է իր բաժին փառքից,
Իսկ մեկի համար շատ է փշրանքը։
03.05.2021
Աննա Հովհաննիսյան