Թարգմանաբար ներկայացնում ենք Համատեղ իրավիճակի պլանավորման Շտաբի «Իրավիճակ-հետախուզություն-էլեկտրոնային պատերազմ» բաժնի Նախկին պետ, գեներալ ԴՈՄԻՆԻԿ ԴԼԱՎԱՐԴԻ նախորդ տարվա հոկտեմբերի 19-ին հրապարակած վերլուծությունը՝  նկատի ունալով որոշ կանխատեսումների Ճշգրտությունը եւ առկա նոր շեշտադրումները։

Արևմտյան հեղինակավոր լրատվամիջոցները շատ են խոսում Թուրքիայի կարեւոր ու անվիճելի դերակատարության մասին Հայաստան-Ադրբեջան հակամարտու­թյան մեջ, սակայն նրանք զարմանալիորեն համեստ են, կարելի է ասել՝ լուռ են հետնաբեմում նույնքան կարեւոր դերակատարում ունեցող Իսրայելի մասով;

Փորձագետների եւ լավ տեղեկացված դիտորդների ուշադրությունից, այդուհանդերձ, այն չի կարող վրիպել;

Նախ՝ չընդմիջվող օդային անցուդարձը Թել Ավիվ-Բաքու երթուղով. հոկտեմբերի սկզբին այդ օդանավները նարինջ չէին տեղափոխում, այլ վերջին սերնդի սպառազինություն՝ ԱԹՍ եւ հրթիռներ; Ադրբեջանական սպառազինության զգալի մասը իսրայելական է; Պետք է ասել, որ Ադրբեջանը Իսրայելի նավթի համար մեկ մատակարարն է. ապահովում է Իսրայելի նավթի պահանջարկի 40%-ը։

Միայն այս փաստը բավական է՝ բացատրելու համար երկու երկրների «զենք՝ նավթի դիմաց» դաշնակցային հարաբերությունը։

Արեւմտյան ԱԳՆ-ները եւ լրատվա­միջոցները (գիտենք՝ ում վերահսկո­ղության տակ են) հարաբերականորեն լուռ են ՆԱՏՕ-ի անդամ Թուրքայի ներգրավման վերաբերյալ՝ Հայաստանի դեմ, որը Ռուսաստանի հետ ՀԱՊԿ -ի անդամ է։ Արեւմտյան դաշինքը դատապարտման ինչ որ թեեւ խոսքեր մլավեց. կոչ արեց «զերծ մնալ», «դադարեցնել մարտական գործողությունները», բայց, այդուհանդերձ, թույլ տվեց Թուրքիային գործել՝ չդատապարտելով նրա իսլամիստական իմպերիալիզմը, որն այժմ ծավալվում է բոլոր ուղղություններով՝ Սիրիա, Իրաք, Լիբիա, Միջերկրականի արեւելյան մաս, Կովկաս։

Ժորժ Մալբրունոն՝ ֆրանսիական «Ֆիգարոյի» լրագ­րողներից մեկը, գրում է իր թվիթերյան էջում. «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը. Ադրբեջանում գտնվող եվրոպացի դիվանագետներից մեկը խոստովանում է հետեւյալը. Իսրայելը ոչ միայն «Մոսադի» (Իսրայելի ազգային անվտանգության ծառայություն) բազան է տեղակայել Ադրբեջանում՝ հետախուզելու համար Իրանին, այլեւ ռազմամթերք է մատակարարում ու մարզում ադրբեջանական անվտանգության ծառայության ուժերը»։

Ինչու հրահրել կամ յուղ լցնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ եղած հակամարտության կրակին, եւ ինչու դա անել հիմա։

Տարածաշրջանի երեք մեծ պետություններ՝ Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան, կապ ունեն այս հակամարտության եւ դրա պոտենցիալ հետեւանքների հետ, քանի որ սահմանակից են հակամարտող երկրներից մեկին կամ երկուսին միաժամանակ։ Իսրայելը ներգրավված է անուղղակի կերպով, բայց այնուամենայնիվ ներգրավված է։

Մյուս կողմից՝ կովկասյան այս տարածաշրջանն իրար չհամակրող միությունների հակազդման գոտին է. ՆԱՏՕ-ն եւ արեւմտյան կոալիցիան, որի խաղացողներն են Թուրքիան եւ Իսրայելը, ՀԱՊԿ-ը, որի անդամն են Հայաստանն ու Ռուսաստանը, Շանհայի համգործակցության կազմակերպությունը, որի անդամն են Ռուսաստանն ու Իրանը (Իրանն այս կազմակերպության թեկնածու երկիր է եւ դիտորդ՝ 15 տարուց ի վեր)։

Իրավիճակն ավելի բարդացրեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա իր պաշտոնավարման հենց սկզբից հարկ համարեց ցուցադրել իր համակրանքը Արեւմուտքի նկատմամբ եւ սառնություն մտցրեց Մոսկվայի հետ հարաբերություններում՝ իր երկիրը դնելով անհարմար վիճակի մեջ, չնայած հենց հիմա Ռուսաստանի օգնության կարիքը կա։

Ըստ իս, ներկա ճգնաժամը դուրս է գալիս Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տարածքային հակամարտության նեղ շրջանակից։ Ուկրաինական Մայդանից, բելառուսական գունավոր հեղափոխության փորձից եւ Սկրիպալ Նավալնի օպերացիայից հետո սա մի նոր օպերացիա է, որը հետապնդում է մի նպատակ՝ ճնշում գործադրել Ռուսաստանի եւ Իրանի վրա, նրանց դժվար կացության մեջ դնել՝ մղելով սխալ քայլերի։

Պարզ է, որ Ռուսաստանի արագ ու կոշտ միջամտությունն այս հակամարտությանը անմիջապես կքննադատվեր «ինքնահռչակ միջազգային հանրության», այսինքն՝ ՆԱՏՕ-ի կողմից,  որին կհաջորդեին  ԱՄՆ-ի եւ նրան հետեւող եվրոպական վասալների սովորական դարձած պատժամիջոցները։ Պետք չէ մոռանալ, որ ԱՄՆ-ի գերագույն նպատակը Նորդ Սթրիմ 2 գազամուղի շահագործմանը վերջ դնելն է։

Արեւմուտքի կոշտ արձագանքի բացակայությունը կովկասյան այս ճգնաժամի ընթացքում ինքնին վկայում է հետեւյալի մասին.

1. Հայաստանի պաշտպանությունն առաջնային խնդիր չէ Արեւմուտքի համար։ Նշանակում է, որ Փաշինյանը սխալվել է՝ հույս դնելով Արեւմուտքի օգնության վրա՝ իր երկիրը պաշտպանելու հարցում։ Արեւմուտքը հաճախ է լքում իրավիճակային իր գործընկերներին, ինչպես վարվեց քրդերի հետ՝ Սիրիայում։

2. Ձգձգելով եւ հուսալով ռուսական կողմից այնպիսի արձագանք ստանալ, որը թույլ տա պատժամիջոց կիրառել՝ Նորդ Սթրիմ 2-ի շահագործումը վերջնականապես դադարեցնելու համար, Արեւմուտքը եւս մեկ անգամ ցույց է տալիս իր երկակիությունն ու ցինիզմը։ Հայաստանը որեւէ արժեք չունի։

3. Ռուսական եւ իրանական սահմաններին ջիհադական վարակի օջախ ստեղծելով՝ իսրայելա արեւմտյան կոալիցիան եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ պատրաստ է դաշինք կնքել նույնիսկ սատանայի հետ եւ նրան օգտագործել իր նպատակներին հասնելու համար, որն է ռուս եւ իրանցի հա կառակորդներին թուլացնելը։

4. Ոչինչ չձեռնարկելով Թուրքիայի եւ Իսրայելի գործողությունների դեմ՝ ԱՄՆ-ն անուղղակի խոստովանում է, որ այս երկուսը գործում են իր օգտին։

Իսրայելական The Jerusalem Post օրաթերթը վերջերս հրատարակած մի հոդվածում ներկայացրել է հայ-ադրբեջա եական հակամարտությունը՝ առանց թաքցնելու Կովկասը որպես մի նոր պոտենցիալ ճգնաժամի օջախ տեսնելու իր հրճվանքը։ Իսկ նման զարգացումը կարող է զգալիորեն փոխել իրավիճակը Միջին Արեւելքում։ Իսրայելի համար ցանկալի իրավիճակային փոփոխությունը մնում է նույնը. թուլացնել ռուսական եւ իրանական ճնշումներն ու գործողությունները սիրիական թատերաբեմում՝ բացելով մի նոր «մտահոգության ճակատ» այս երկու երկրների սահմանագծին։

Ամփոփելու համար առանձնացնենք 4 կետ.

1 – Հայաստանի վարչապետ պրն Փաշինյանը սխալվեց իր հաշվարկներում՝ խաղադրույք անելով արեւմտյան ճամբարի վրա, որը սպասվածից թույլ դուրս եկավ՝ պաշտպանելու համար իր երկրի շահերը։ Հավանաբար, ի վերջո Փաշինյանը ստիպված լինի ցավալի զիջումների գնալ եւ գուցե անգամ կորցնել իր պաշտոնը առաջիկա ընտրություններում։

2 – Պրն. Ալիեւը՝ շիիթ մեծամասնություն ունեցող Ադրբեջանի նախագահը, գուցե մի օր կզղջա, որ թույլ տվեց սուննի ջիհադականներին մուտք գործել իր երկիր՝ Հայաստանի դեմ կռվելու համար։ Գուցե մի օր կզղջա, որ Թուրքիայի եւ Իսրայելի՝ ՆԱՏՕ-ի այդ երկու տրոյական ձիերի ձեռքին գործիք դարձավ։ Իր հարեւան Ռուսաստանն ու Իրանը նրան հեշտությամբ դա չեն ների։

3 – Ռուսաստանը, որի իշխանությունն ու դիվաեգիտությունը երեկվա լակոտը չեն, գլխիվայր չի նետվում արագ ու կոշտ հակազդման թակարդի մեջ, որը կարող է «Նավալնի» տրագիկոմեդիայից հետո սառեցնել Նորդ Սթրիմ 2-ը։ Սակայն վաղ թե ուշ նա կմիջամտի, երբ ճիշտ պահը գա։

4 – Իսրայելը եւ ՆԱՏՕ-ական Արեւմուտքը ինչ որ բան կշահե՞ն արդյոք Ռուսաստանի եւ Իրանի սահմանագծին իրենց խառնակիչ գործունեությունը ծավալելու արդյուն քում՝ օգտագործելով Ադրբեջանը եւ փորձելով Հայաստանը պոկել ՀԱՊԿ-ից դեպի Արեւելք ընդլայնման իրենց քաղաքականության միջոցով, որը վարում են արդեն 30 տարի։ Քիչ հավանական է։ Ապագան ցույց կտա։

Ինչ վերաբերում է տարածքային խընդրին, որը Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած հակամարդության հիմքում է, այն կարող է լուծվել, եթե կիրառվի 1975-ի օգոստոսի 1 – իե Հելսինկիիում ընդունված Ավարտական ակտի 8-րդ հոդվածը, որը կարգավորում է մասնակից երկրների հարաբերությունները։ Այդ հոդվածում հստակորեն ամրագրված է «ժողովուրդների ինքնորոշման իրավունքը»։

Երբ պետական կազմավորումը լքելու որոշումը հաստատվում է մեկ կամ մի քանի հանրաքվեով, որին մաս նակցում է բնակչության ավելի քան 90% ը, երբ այդ միավորի անջատումն արդեն իսկ կատարված փաստ է 34 տարի ի վեր, ինչպես Արցախի Հանրապետության դեպքում, միջազգային հանրությունը պարտավոր է ընդունել ժողովրդի կամքը եւ ճանաչել փաստն ու նորաստեղծ երկիրը օժտել հատուկ իրավական համակարգով, որը կապահովի նրա խաղաղ կեցությունը միջազգային պաշտպանության ներքո։

Ինձ կարող են հակադարձել, որ նույն Հելսինկիի Ավարտական ակտի 3-րդ հոդվածը խոսում է «տարածքային ամբողջականության մասին»։ Այո, եւ ուրեմն միջազգային հանրությունը պետք է կողմնորոշվի, թե 34 ամյա տոտալ անկախացումից հետո այս երկու սկզբունքներից որին է տալիս առաջնայնությունը՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքին, թե տարածքային ամբողջականությանը։

Ու երբ կկողմնորոշվի, իր որոշումը պետք է նույն կերպով կիրառի Կոսովոյի, Ղրիմի եւ գրավված Պաղեստիեի նկատմամբ։

ԺՈՂՈՎՐԴԱՅԻՆ ՊԱՅՔԱՐ, ԱՊՐԻԼ 2021, ԹԻՒ 106

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert