Որ պարոն Լևոն Տեր-Պետրոսյանը խիստ «քաջ» ու «հեռատես» քաղաքական գործիչ էր և է, ապա նա անցյալում իր նախագահական ժամանակաշրջանում,  անգամներ ապացուցել է այդ։

            Առաջին անգամ, երբ նրա ապաշնորհության և թույլ առաջնորդ և ղեկավար լինելու պատճառով,  անկախության առաջին տարիներին ժամանակի չինովնիկները և նրա ՀՀՇ-ականները, հիմնովին ավերեցին ԽՀ-ից մնացած պետական գործարանները, թալանեցին պետության, այն է՝ ազգի ունեցվածքը, կամ, իրենք իրենց սեփականաշնորհեցին պետական անշարժ և շարժական գույքը․․․

            Այդ օրերի ամենապատկերավոր և հակիրճ բնորոշումը, ժամանակին, 1993 թվականին Բեռլինում տվել է ԴԳ-ում Հայաստանի առաջին դեսպան՝ արժանահիշատակ Ֆելիքս Մամիկոնյանը։ Նա նոր էր վերադարձել Հայաստանից։ Մի մտերմիկ հավաքում, որտեղ քննվում էր Բեռլինում ՀՀ-ի դեսպանատան շենքի հարցը, նա ասաց․

            «Այն ինչ Երևանում ընկերներիցս լսեցի, մազերս բիզ-բիզ կանգնեցին»։

            Երկրորդ անգամ, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը և իր համախոհները հետոն չտեսնելով, չիմանալով ՝ ինչպես երկիր կառավարել, ապա Քոչարյանին ու նրա համախոհներին Հայաստան հրավիրեցին, և երկրում, նոր, քսան տարվա ավելի ահավոր չարիքի սկիզբը դրին։ Որի հետևանքները մեր օրերում սպառնում են Հայաստանի ապագա գոյությանը, որպես անկախ պետություն, լավագույն դեպքում, ԴՌ-ի մի հետամնաց մարզ։ Չէ որ բոլոր նախադրյալները գալիս են եզրակացնելու, որ նրանց իշխանություն տվողները ի սկզբանե նրանց պատրաստել են դրա համար։

            Այո, իրապես, պարոն Լևոն Տեր-Պետրոսյանը կարող էր քաղաքական մեծ գործիչ լինել, եթե հնարավորությունը ունենար։ Որքան էլ որ զավեշտ է թվում, ապա մեր օրերում, նա փորձեր է անում, դա ապացուցել ևս երրորդ անգամ, հայության վզին փաթաթել նոր չարիք։ Նա ամենայն լրջությամբ անցյալ նախկին երկու նախագահներին առաջարկում է քաղաքական համագործակցության դաշինք կնքել։ Ինչո՞ւ, կարելի է՝ միայն գուշակել, երևի նրանց օգնել, իրենց կիսատ մնացած գործը, ավարտին հասցնելու համար։ Այն է՝ շարունակել, անվախ վայելել իրենց անդորրը և կուտակած հարստությունը։ Ու նաև, վերջակետ դնել Անկախությանը։ Հենց այդ պատճառով էլ նրանք և նրանց աջակիցները անցյալի իրենց սխալների, չարաշահումների ծանր հետևանքները, փորձում են ամեն գնով ներկայիս երիտասարդ, անփորձ և չափազանց մեղկ իշխանությունների վրա բարդել։ Այսօր միայն ապշել, հուսալքվել կարելի է դիտելով, վկան լինելով, թե նրանք ինչպես են բոլոր հետին ու անթույլատրելի միջոցներով բանսարկում իշխանություններին, ժողովրդավար գործիչներին, իրենց այլախոհներին։ Հայաստանում քաղաքական պայքարի դաշտը, դարձնելով քսմտնելի ու արգահատելի։ Որ հայ ժողովրդի ապագա սերունդները ցավով են հիշելու անկախության անցյալ երեսուն տարիները, որ նրանք մեղադրելու են այդ տարիների վերնախավին և պետական պաշտոններ զբաղեցրած անձանց, դա բոլորովին էլ գուշակություն չի․․․

Բեռլին, ապրիլ 21,  Սամվել Հովասափյան                                                                     

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert