«Վրաց ժողովրդի բախտը բերեց այն ժամանակ, երբ հայերը թշնամացան մեզ հետ և ներգրավեցին մեզ այս հակամարտության մեջ: Փաստորեն, այս բոլոր նախագծերն, որոնք անցնում են Վրաստանով, կանցնեին մեր դժբախտ ու երազկոտ հարևանի տարածքով: Այս գումարը բավական կլիներ Հայաստանի փոքր բյուջեի համար». Եվդա Աբրամով

Ինքնիշխանությունը պահպանելու լավագույն տարբերակը տվյալ տարածաշրջանի պետությունների՝ իրավահավասար սկզբունքի վրա հիմնված համագործակցությունն է՝ միևնույն ժամանակ ունենալով աշխարհաքաղաքական իրողությունների շուրջ միասնական քաղաքական դիրքորոշում. Երվանդ Խոսրովյան

Կարպիս Փաշոյանը իր ՖԲ-յան էջում հետաքրքիր և շատ կարեւոր գրառում է կատարել «Դավադրությունների իմ տեսությունը» խորագրությամբ եւ շարունակել բացատրել ազդեցիկ բեվեռների գոտում գտնվող փոքր երկրների, ինչպիսին Հայաստանն է, ճկուն եւ նուրբ քաղաքականություն վարելու ռազմավարությունը՝ աշխարհաքաղաքական եւ տարածաշրջանային համագործակցության եւ ինտեգրման գործընթացներում, միաժամանակ ունենալով նաեւ ոչ թշնամական հարաբերություններ այլ բեւեռների հետ:

Եւ ասյսպես.

«Ընդհանրապես խիստ կասկածելի է արդյո՞ք Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, թե՞ ոչ: Ամեն դեպքում այդ հեռանկարը դեռևս հեռու է կյանքի կոչվելու հնարավորությունից:

Եթե Վրաստանի դեպքում է այդ հեռանկարն այդքան մշուշոտ, ապա Հայաստանի ՆԱՏՕ-ի անդամ դառնալու հնարավորության մասին խոսելն անգամ անտեղի է՝ գոնե մոտակա մի քանի տասնամյակների համար:

ՆԱՏՕ-ի անդամ դառնալը կախված չէ Հայաստանի ցանկությունից: Պարզապես ռազմաքաղաքական դաշինքը դեռևս պատրաստ չէ, ի զորու չէ, այդքան ռեսուրս չունի Հարավային Կովկասում հաստատվելու համար: Այս փոքրիկ տարածաշրջանում ՆԱՏՕ-ն ամուր հիմքեր չունի և չի կարող հենց այնպես մտնել մի տարածաշրջան, որտեղ ուժերի դասավորությունը աշխատում է ի վնաս իրեն: Ռուսաստանն ու Իրանը իրադարձությունների այդպիսի զարգացում երբեք թույլ չեն տա:
Այդ մասին շատ լավ հասկանում են նաև Հյուսիսատլանտյան դաշինքում և դրանից ելնելով Հայաստանը շարունակում են ճանաչել որպես ռուսական ազդեցության չեզոք գոտի, որի հետ հնարավոր է համագործակցել:

Համագործակցության այդպիսի դրոևորւմ էր Noble Partner 2017-ը: Արևմտատենչ վերլուծաբանները շատ են շահարկում Հայաստանի մասնակցությունը այս զորավարժություններին, բայց նրանց պետք է հիշեցնել, որ Երևանը Noble Partner-ին մասնակցել է ընդամենը զինվորական հոսպիտալի կարգավիճակով: Առնվազն միամտություն է դա դիտարկել որպես ՆԱՏՕ-ի անդամ դառնալու գործընթացի մեկնարկ: Այդպիսի բան չկա, դա միայն համագործակցություն է, ինչը չափազանց կարևոր է մեր երկրի համար՝ ինչպես նաև համագործակցության բոլոր նմանատիպ դրսևորումները: Դրանք վկայում են Հայաստանի չեզոք, հավասարակշռված արտաքին քաղաքականության մասին, ինչը ավելի քան օրինաչափ է այսպիսի զգայուն տարածաշրջանի համար: Այլ խոսքով ասած՝ Հայաստանը ինչպես Ռուսաստանի դաշնակիցն է այնպես էլ նրա թշնամիների՝ բարեկամը:

Մի փոքր խոսենք խնդրի ֆանտաստիկ, այսինքն գոյություն չունեցող կողմի մասին: Եթե մի օր Հայաստանը ՆԱՏՕ-ի անդամ դառնա, ապա ռազմաքաղաքական դաշինքը Հայաստանի անվտանգությունը ապահովելու է այնքան, որքան դա արել է ՀԱՊԿ-ը: Այսինքն ՆԱՏՕ-ն գրեթե նույնությամբ մարգինալ դիրքորոշում է որդեգրելու Տավուշի ուղղությամբ ադրբեջանական ագրեսիվ գործողությունների նկատմամբ: Խնդիրը պարզ է՝ ինչպես ՀԱՊԿ-ը, այնպես էլ ՆԱՏՕ-ն որևէ պարագայում չեն կարող բացահայտ կերպով հանդես գալ Հայաստանի կամ էլ Ադրբեջանի կողմից:

Երկու երկրներն էլ չափազանց կարևոր են և՛ ՀԱՊԿ-ի և ՆԱՏՕ-ի համար: Այնպես-որ ՆԱՏՕ-ն չի կարողանալու որևէ նորարարություն իրականացնել Հայաստան-Ադրբեջան սահմանագծի երկայնքով՝ ոչ թե այն պատճառով, որ այն ավելի վատն է քան ՀԱՊԿ-ը, այլ պարզապես տարածաշրջանի կառուցվածքային առանձնահատկությունն է այդպիսին: Միայն մի լուծում կարող է լինել, այն է՝ եթե Հայաստանն ու Ադրբեջանը մեկը մյուսի ետևից դառնան ՆԱՏՕ-ի անդամ, ինչպես ժամանակին Թուրքիան ու Հունաստանը: Բայց դա ինչպես նշեցինք վերևում մոտակա տասնամյակների համար ինչ-որ գիտաֆանտաստիկ հեռանկար է:

Հայաստանը չի կարող հարաբերությունները փչացնել Ռուսաստանի հետ: Ընդհակառակը դրանք պետք է զարգացվեն և թևակոխեն որակական բոլորովին այլ փուլ: Դրա հետ միասին պետք է խորացվեն փոխհարաբերությունները ԱՄՆ-ի, ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի, Չինաստանի, Իսրայելի և հատկապես Իրանի հետ: Իսրայելի հետ շփումը պետք է լինի շատ զգույշ՝ հաշվի առնելով Իրանի չափազանց զգայուն գործոնը:

Մի շատ կոպիտ օրինակ բերենք: Ավստրալիան քաղաքակրթական-մշակութային տեսանկյունից պատկանում է Եվրոպային, բայց ավստարալական իշխանությունները արդեն քանի տասնամյակ է, ինչ հետևողական քաղաքականության արդյունքում փորձում են ամեն կերպ ինտեգրվել Հեռավոր Արևելքի երկրների փոխհարաբերությունների համակարգի մեջ: Դա պարտադրված անհրաժեշտություն է, որը բխում է պետության առաջին հերթին տնտեսական շահերից:
Հայաստանն էլ քաղաքակրթական տեսանկյունից եվրոպական է, բայց այն առաջին հերթին պետք է կարողանա ինտեգրվել տարածաշրջանային փոխհարաբերությունների համակարգի մեջ՝ կարգավորելով փոխհարաբերությունները հարևանների հետ:

Կարծում եմ բոլորն էլ տեղյակ են, թե ինչ եղավ 1920 թ. Հայաստանի Հանրապետության հետ և միգուցե քչերն էլ կհիշեն Կիլիկիայի հայկական թագավորության տխրահռչակ վախճանը՝ մինչև վերջ խաչակրաց արշավանքի սին հույսերով:
Հայաստանը չի կարող վերստին տարվել խաչակրաց արշավանքների և արևմտյան օգնության դատարկ հույսերով, այլ պետք է առաջին հերթին գտնի իր տեղը տարաշրջանում՝ որպես կարևորագույն ռեգիոնալ միավոր:

Պետք է հասկանալ, որ ԵՄ-ն ու ՆԱՏՕ-ն ամեն պահ կարող են ետ քաշվել այս տարածաշրջանից, ինչպես որ բազմիցս արել են»:


Եվդա Աբրամովը Ադրբեջանաբնակ հրեա է: Ադրբեջանի Խորհրդարանի պատգամավոր, քաղաքական գործիչ: Ադրբեջանը Իսրայելում դիվանագիտական ներկայացուցչություն չունի, այն ինչ Ադրբեջանի դեսպանը պետք է աներ, իրականացնում է Եվդա Աբրամովի Դստեր Իսրայելում: Եվդան մտերիմ կապեր ունի ԱՄՆ Սենատի, կոնգրեսականների և այլ պաշտոնյաների հետ: Ըստ Եվդայի, Ուկրայնաում բարձր պաշտոններ զբաղեցնող անձինք իր աշակերտներն են եղել: Եվդան պատմաբան է: Ադրբեջանում ներկայացնում էր Հրեական համայնքը խորհրդարանում: Մահացել է 2019 թ. Դեկտեմբերի 6-ին (Ն. Խ.)

социално споделяне

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert.