Շնորհավորելով ներկաներին կարևորագույն պետական տոնի՝ ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն իր ելույթում նշեց, որ 1991թ. սեպտեմբերի 21-ին «հայ ժողովուրդը միասնաբար և վստահ «այո» ասաց անկախությանը՝ այդպիսով կյանքի կոչելով բոլոր այն երազանքները, որ ունեինք անկախության ձգտելիս և անկախություն հռչակելիս։ Պետականակերտման ճանապարհը միշտ չէ, որ հարթ է եղել, սակայն վստահ եմ, որ միայն միասնական ջանքերով կկարողանանք հաղթահարել մեր առջև ծառացած բոլոր մարտահրավերները»:

Անդրադառնալով 44-օրյա պատերազմի ծանր հետևանքներին՝ դեսպանը նշեց, որ Արցախի ժողովուրդն օգտվել է իր օրինական իրավունքից և դրա դեմ գործադրած ցանկացած բռնություն ուղղված է մարդկության, մարդկային քաղաքակրթության և մարդու բնական իրավունքի դեմ։ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, Մինսկի խմբի համանախագայության հովանու ներքո, պետք է ստանա իր հանգուցալուծումը բացառապես խաղաղ ճանապարհով, վերջնականապես պետք է հստակեցվի ԼՂ կարգավիճակը՝ ազգերի ինքնորոշման իրավունքի հիման վրա։

Ելույթով հանդես եկավ ԳԴՀ ԱԳՆ Արևելյան Եվրոպայի, ՌԴ, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների հարցերով քաղաքական տնօրեն Մաթիաս Լյութենբերգը, ով դաշնային ԱԳ նախարար Հայկո Մաասի անունից շնորհավորելով Անկախության տոնի կապակցությամբ՝ ընդգծեց, որ Գերմանիան շարունակելու է Հայաստանի կողքին լինել ժողովրդավարացման ճանապարհին, ինչպես նաև շարունակելու է աջակցել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին՝ ի շահ տարածաշրջանի ժողովուրդների խաղաղ համակեցության:

Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամության խմբի փոխնախագահ, Բունդեսթագի Գերմանահայկական ֆորումի նախագահ Ալբերտ Վայլերը, Ֆորումի անունից շնորհավորելով Անկախության տոնի կապակցությամբ, բարձր գնահատեց ՀՀ դեսպանի ներդրումը Ֆորումի ստեղծման, ինչպես նաև երկկողմ խորհրդարանական կապերի ամրապնդման գործում:

Առանձնակի կարևորվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հրամայականը, որում ուրույն տեղ պետք է հատկացվի ԼՂ վերջնական կարգավիճակի հստակեցմանը:

Գերմանացի պաշտոնյաները խորին շնորհակալություն հայտնեցին ՀՀ դեսպանին երկարամյա արդյունավետ համագործակցության, գերմանահայկական բարեկամական կապերի ամրապնդման գործում ունեցած կարևոր ավանդի համար:

Ալ. Հարությունյանի և Ռ. Շումանի ստեղծագործությունների կատարումներով հանդես եկան գերմանաբնակ հայտնի թավջութակահար Միքայել Հախնազարյանը և դաշնակահար Ժորա Սարգսյանը:

Միջոցառմանը ներկա էին ԳԴՀ կանցլերի աշխատակազմի, արտաքին գործերի և մի շարք այլ նախարարությունների, երկրամասերի կառավարությունների, գիտակրթական և տնտեսական կառույցների, քաղաքական հիմնադրամների բարձրաստիճան պաշտոնյաներ, Բունդեսթագի և երկրամասային Լանդթագերի անդամներ, Գերմանիայում հավատարմագրված մի քանի տասնյակ երկրների դեսպաններ, ինչպես նաև դիվանագիտական կորպուսի, լրատվամիջոցների և հայ համայնքային կառույցների շուրջ 150 ներկայացուցիչներ: Պաշտոնական միջոցառմանը ներկա էր նաև Հայ Առաքելական եկեղեցու Գերմանահայոց թեմի առաջնորդ Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը:

Embassy of the Republic of Armenia to the Federal Republic of Germany 

социално споделяне

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert.