Ես հավատում էի,
Երբ Ադամորդիդ արյամբ շաղախված
Իր խիղճը թաղեց մեղքերի հորում,
Երբ լիրբը իր սուրբ դիմակը հագած
Կեղծ քունը գտավ սատանի ծոցում,
Երբ անմեղներին խաչը հանեցին՝
Չարը տիրեց դավաճան հոգուն,
Երբ Հուդաները կախաղան հելան՝
Հավասար դարձան անմեղ մեռյալին,
Եվ ,երբ ճերմակը խառնվեց հողին
Ու ողջ մարմնով բղավեց՝
Ամե՜ն,
Երբ արյուն կաթաց քրտնած դաշտերին
Եվ դեռ նոր ծլած ցորենն արտասվեց
Ու լուռ խոնարհվեց կեղծ քամիներին,
Երբ նեռի աչքից ցավեր թափվեցին
Հողը բղավեց՝
Մարդկությունը փրկություն չունի,
Դու լուռ ժպտացիր քո վերևներից,
Եվ ես ատեցի կեղծ ժպիտները՝
Ես անհավատ եմ։
Եվ հիմա,այսօր,
Հավիտյանս հավիտենից
Ես՝ անհավատս
Դուռդ եմ եկել,
Դե՜,
Ողորմի՛ր ինձ ՝
Ամենակարող,
Ու՞ր ես հայտնվիր,
Երբ որդիդ կրկին
Քո կարիքն ունի։

Անի Հերունի Սաջյան

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert