Հեռու դաշտերի երփնի ծաղիկներ,
Ասեք,միթե՞ դուք ինձ չեք կարոտում,
Ձեզ վրա հազար շաղիկ է իջել,
Բայց արցունքը իմ ` էլ ձեզ չի գրկում ։
Իմ մանկության հետ ծերացած ուռի,
Քո շվաքի տակ ո՞վ է երազում ,
Ո՞վ է քո խինդը ու ցավը լռին
Եվ ու՞մ բեռից ես դու հիմա նազում։
իմ բախտի մասին ո՞վ է ձեզ պատմել
Եվ շշնջացել,որ էլ չեմ գալու,
Ողջ մանկությունն իմ ձեզ մոտ եմ թողել,
Որտեղ էլ գնամ, ես հետ եմ գալու…
Արմանուշ Գրիգորյան