Ծով են աչքերդ կին,
որտեղ խեղդում ես հույզերդ գաղտնի
և կարոտներդ հոգուդ փաթաթված
խառնում ալիքին քո սևածովի։
Հող է մարմինդ կին,
որտեղ թաղում ես սեր,արբունք ու կիրք
և վարսերդ ուսերիդ խաչված
տրվում ավազեհատիկին
և մոռանում ես ինչ է թույլ լինել։
Հոգիդ ապակի,սիրտդ երկաթ է կին,
ափերդ վաղուց կարոտ են ափի
իսկ փարթամ կուրծքդ մեռոն է կարծես
կում է դարձել ծարավ շուրթերի
Ով կին որքա՜ն դատարկ ես։
Մարմինդ հողե կարոտ քնքշության
խեղդում ես քո մեռյալ ծովում
այս լիրբ աշխարհից’կարոտ մերձեցման
մի՜ բուռ կյանք պարտք անում
և հեռանում ես կարմիր քաղաքից
քեզ հետ տանելով բախտի մի կաթիլ
մի պտղունց սեր,մի գդալ կարոտ
հազար ու մի գիշեր
և ճանապարհին այդ կիսատ,թերի
Ով կի՜ն, մոռանում ես մի քիչ կին լինել…
Անի Հերունի Սաջյան