ԵՒ սեր է Աստված ,երգեց ծերունին`
Հավերժ փակելով կոպերը հոգնած
Ձուլեց մարմինը հողի թաց կրծքին,
Անգամ մեկ համբույր շուրթերին չառած:
ԵՒ մի՛ շնացիր,ասել է Աստված,
Բոլորից բարձր գոռաց պոռնիկ մի,
Էս բախտի հերն էլ էստեղ անիծած,
Ամեն մեկի հետ գիշեր մի կիսիր:
Հարազատիդ պես սիրիր թշնամուդ,
Գոռաց զինվորն ու նռնակը քաշեց,
Աստված չար է,անխիղճ և անգութ,
Մի սևազգեստ կին երկինքն անիծեց:
Մայրը և սուրբ է,մայրը և անգին,
Փոքրիկ մի որբ լուռ շշնջաց,
Կարոտ դաջեց պատուհանին,
Երկինք պարզեց աչքերը թաց:
ԵՒ խաչեցին հույսը վերջին՝
Օրհներգելով հավերժություն,
«Հայր մե՜ր»,գոռաց երկինքը ջինջ`
Աստված տվեց մեզ փրկություն:
Հույս է,հավատ,սեր է Աստված,
Մեզ կյանք տվեց նա դրախտում,
Վերից մեղմիկ դևը ժպտաց՝
Աստված ինքն է կյանքն անիծում: