Նորից դաղում է մտրակը բախտի, Իր կոշտ ձեռքերով ապտակ հասցնում, Նորից ծաղրում է այն խենթ ծերունին, Ով խամաճիկ է և ստրուկ է բեմում։ Նորից անձրևն է շոյում մարմինս , և իր թացությամբ ինձ էլ վարակում, Նորից քամին է սուլում ականջիս` Ինչ- որ մի հին երգ է նվագում։ Կրկին կայծակ է,ամպրոպ է ու ցուրտ, Ինձ ինչ -որ ձայն է հեռվից լուռ կանչում, Տանջվում է սիրտս ցավերից այս բութ, Գնամ,կանչում են ինձ Վերևներում: Անի Հերունի Սաջյան