Մենք ոգեկոչում ենք եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը՝ 2014 թվականի օգոստոսի 3-ին Շինգալիում/ Իրաք։

7 հազար Եզդիների՝ կին ու տղամարդ, երիտասարդ ու մանուկ բնաջնջվեց, ցեղասպանվեց Իրաքի հյուսիսայն մասում ստեղծված քրդական ինքնավար կառավարության տարածքում՝ ԴԱԻՇ-ի կողմից՝ Սիրիայում «Ժողովրդավարություն» հաստատելու եկած Արևմտյան «քաղաքակիրթ» գերտերության աչքի առաջ:

ԱՄՆ-ը հզոր բանակը, որը Աֆղանստանը, Իրաքըն ու Լիբիան մեկ օրում տապալեց, «չէր կարողանում» ԴԱԻՇ-ին տապալել:

Իրանի իսլամական «ոչ ժողովրդավարական» Հանրապետություն պետք է ոչնչացներ իսլամական ահաբեկիչներին, իսկ «ժողովրդավարություն» արտահանող ԱՄՆ-ն «անկարող» էր: «Չի կարողանում» նաև Թուրքիային Սիրայից դուրս գալու պահանջ ներկայացնել, դա էլ պիտի անի Իրանի իսլամական «ոչ ժողովրդավարական» Հանրապետությունը:

30 տարի Արցախի կարգավորման հարցով զբաղվող Արևմուտքի (չմոռանանք, որ Մինսկի Խմբի մեծամասնությունը Արևմուտքն էր) ներկայացրած «հարցը պետք է լուծվի խաղաղ բանակցությունների միջոցով՝ բացառելով բռնի ուժի կիրառումն ու սպառնալիքը» բանաձևը խախտող Ադրբեջանին «չեր կարողանում» զսպել, «չէր տեսնում» նաև նույն եզդիասպան ահաբեկիչների տեղափոխումը Ադրբեջան: Այս ամենից հետո Հայաստանում և Սփյուռքում կան դեռ հայեր, որոնք միամտաբար դեռ հավատում են Նանսի Փելոսի կեղծ ացունքներին ու ներկայացուցչական պալատի պաշտոնյաների դատարկ հայտարարություններին ու խոստումներին: Մի երկրի պետքարտուղարի մոտ (Մադլեն Օլբրայթին), որ Իրաքում 500 հազար երեխայի մահը ցավի զգացողություն չէր առաջացնում, չէր կարող առաջացնել նաև Ադրբեջանի կողմից ռմբակցվող Արցախի երեխաների մահը: Նրա համար հետաքրքիր չէ նաև, թե Սևանալիճը Ադրբեջանին կպատկանի, թե հայերին, նրա համար կարևոր է Հայաստանը դարձնել Իրանի ու Ռուսաստանի դեմ ևս մի հենակետ՝ առանց խոչնդոտի Մասնատել Իրանը, Դուրս վռնդել Ռուսաստանին Հարավային Կովկասի տարածաշրջանից, որպեսզի կարողանա տիրանալ Կովկասն ու Միջին Ասիան՝ Չինաստանին հարվածելու համար: Թույլ չտալ Իրանը դառնա Հյուսիս-Հարվ տնտեսական գոտի: Արևմուտքի տեղակայումը Հայաստանում, նշանակում է իրանի հետ հարաբերությունների խզում և թշնամանք, Հայաստան և Ադրբեջան տարածքը դարձնել Իրանին ոչնչացնել հարթակ: Թե ինչքան հայ զոհ կգնա այդ քաղաքականությանը, կմնա Սյունիքը հայկական, թե կդառնա Ադրբեջանի համար մի ամբողջ «միջանցք», այդ մեծ խաղի բեմում հետաքքիր չէ ոչ մեկին:

Սա է աշխարհաքաղաքական իրողությունը: Այդ խաղի կանոնները կիրառվել են մեկ դար առաջ: Այն ժամանակ Անգլիան Իրանում ուներ իր քաղաքական ու ռազմավարական հետաքրքրությունը, տնտեսական կապ՝ որը իրականանում էր «միջանցք» կոչվող Արևմտյան Հայաստանով: Արևմտյան Հայաստանի անկախությունը և Ռուսական ազդեցության տակ գտնվելը, մահացու հարված էր լինում Անգլիայի համար, քանզի այդ տնտեսական ճանապարհը բոլորվին կտրվում էր: Անգլիան ամեն ինչ արեց հայերին համոզելու՝ հրաժարվել ռուսական բոլոր առաջարկներից՝ խոստանալով ապահովվել հայերի «անվտանգությունը»: Եթե այն ժամանակ հայ քաղաքական գործիչները ծանոթ չէին այդ խաղի կանոններին ու հավատում էին կեղծ խոստումներին, ապա մեկ դար հետոո պետք է որ սովորած լինեին: Ցանկացած իրատես քաղաքական գործիչ պետք է որ ծանոթացած լիներ այդ կանոններին: Չի՛ ծանոթացել, չի՛ սովորել, կփորձի՛ նորից մտնել նույն խաղի մեջ՝ փորձը կդառնա փորձանք: Չհասկանալ դա, նշանակում զբաղվել ինքնախաբեությամբ, լինել միամիտ կամ քաղաքականապես տգետ:

Երվանդ Խոսրովյան, 02 նոյեմբերի, 2022 թ.

Այլ տեկեկությունները Եզդիների ցեղասպանության մասին տես՝ ԻՊ-ի զինյալները սպանդի են ենթարկել ավելի քան 15 000 եզդու: – SLIM.am

https://www.dalfak.com/w/embed/5dwgw

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert