Մեղմիկ շոյելով մարմինս մոմե,
շուրթերդ դանդա՜ղ կիջեցնես ներքև,
ապա մեղրահոտ
մատներով կոպիտ
կհպվես կրծքիս և
կհամբուրես ՝
կուրծքս կդողա՜:
Վարսերս բռիդ մեջ կառնես
և սանրելով ալիքներս սև
ամուր կսեղմես
մարմինս դեպ քեզ
և կհամբուրես ուսս կիսաբաց՝
վախից կդողա՜մ:
Մարմինս սաթե
քո գիրկը կառնես
և համբուրելով շուրթերս սառած
հոգուս խորքերից
վախս կհանես,
ափդ կխաչես ափիս
ամուր կսեղմես կուրծքս դեպի քեզ,
քո թացության մեջ՝
կուրծքս կլողա՜:
Կփարվեմ մարմնիդ,
բույրդ կշնչեմ,չեմ արտաշնչի՜,
անմեղությունս քեզ կնվիրեմ և
չեմ ամաչի,
կխաչեմ հոգիս երկնքիդ տաքուկ,
մեր սիրո նեկտարը՝
լուսնից կծորա՜:
Անի Հերունի Սաջյան