Երվանդ Խոսրովյան, 24 ապրիլ, 2023թ.

Բայդենը 2021 թվականի ԱՊՐԻԼԻ 24-ին խոսեց, հայերի կողմից այդքան սպասված, Հայոց ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ մասին: Ամբողջ հայությունը ոգևորվեց, կարծելով, թե վերջապես ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ կհաստատվի: 202 թվականի 44-օրյա պատերազմից ընդամենն անցել էր մի քանի ամիս, սակայն Բայդենը այդ մասին բառ անգամ չարտասանեց, որ 44-օրյա պատերազմին 5 հազար հայ զինվոր է զոհվել այդ նույն ցեղասպան Թուրքիայի իրավահաջորդ իշխանության ուղղակի մասնակցությամբ՝ Ադրբեջան տեղափոխելով նաև իր կողմից ստեղծած ու զինած ահաբեկչական խմբավորումներին: Լռեց նաև նայև այն մասին, որ 2016 թվականից ի վեր Իսրայելը 5 միլիարդի նորագույն զինտեխնիկա է տրամադրել Ադրէբեջանին և պատերազմից հետո նոր պայմանագրով այդ քանակը հասել է 7 միլիարդ դոլարի:

Թե ինչքան անկեղծ էր Բայդենի արտահայտած մտքերը Հայոց ցեղասպանության ճանաչման հետ կապված, վկայում է Վաշինգթոնի նախկին ու ներկա վարչակզմի կողմից վարված ու վարվող քաղաքականության մասին ստօրև ներկայացված  հարյուրավոր փաստերից միայն մեկը.

Սիրիայի խնդրանքը միջազգային հանրությանը՝ կանխելու Ամերիկայի կողմից գողությունը այդ երկրից:

Սիրիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ խնդրելով միջազգային հանրությանը վերջ տալ Ամերիկայի Միացյալ Նահանգների և նրան կից զինյալների կողմից իր բնական ռեսուրսների համակարգված թալանը։

«ՍԱՆԱ» լրատվական գործակալությունը, վկայակոչելով Սիրիայի արտգործնախարարության հայտարարությունը, շաբաթ օրը հայտարարեց. «Սիրիան դատապարտել է ամերիկյան օկուպացիոն ուժերի գործողությունները և փոխհատուցում է պահանջում այս երկրի հյուսիս-արևելքում գտնվող հանքավայրերից նավթի անօրինական արտահանման հետևանքով պետությանը պատճառված տնտեսական կորուստների համար»։

Այս հայտարարության մեջ ընդգծվում է, որ «Սիրիայի ժողովրդին պատկանող բնական ռեսուրսների թալանը հակասում է միջազգային օրենքներին, ինչը հանգեցնում է քաղաքացիների աղքատությանն ու տառապանքին»։

Սիրիայի արտաքին գործերի նախարարությունն հայտարարել է, որ «Ամերիկան ​​պետք է դադարեցնի ահաբեկչական և անջատողական խմբավորումներին աջակցելը և իր ուժերը դուրս բերի Սիրիայի տարածքից»։

Հայտարարության մեջ պարունակվող տեղեկատվությունը ցույց է տալիս, որ ապրիլի սկզբից սիրիական նավթի մի քանի խոշոր խմբաքանակներ են տեղափոխվել հարեւան Իրաք և Թուրքիա։ Արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ 2022 թվականի վերջին Սիրիայի կորուստները նավթագազային հատվածում կազմել են 107,1 միլիարդ դոլար։

2015 թվականից ԱՄՆ-ը երկրի հյուսիս-արևելքում, որոնք գտնվում են Սիրիայի դեմոկրատական և քրդական ուժերի վերահսկողության տակ, հիմնել է 9 ռազմակայան։ Դրանցից չորսը գտնվում են Դեյր Զորի նավթահանքերի մոտ, իսկ մյուս հինգը՝ Հասքեհ նահանգում։

Ամերիկան ​​սկսել է գաղութային պատերազմ Սիրիայի դեմ՝ միջնորդվորված պատերազմների տեսքով՝ շարունակելով և ընդլայնելով արյունալի «արաբական գարունը», որը նա կազմակերպեց մի շարք արաբական և հյուսիսաֆրիկյան երկրներում 2011 թվականին։

Նա ամբողջ աշխարհից Սիրիա տեղափոխեց իր կողմից ստեղծված վարձկան ահաբեկչական ուժերին, ապա 60 երկրներից կազմված իր ղեկավարությամբ կոալիցիայով, որին մաս էին կազմում Ավստրալիան, Գերմանիան, Ֆրանսիան և այլոք, պաշտոնապես հարձակվեց Սիրիայի վրա՝ «ահաբեկչության դեմ պայքարի» պատրվակով:  

Սիրիայում այս 12-ամյա գաղութատիրական-ներկայացուցչական պատերազմի ընթացքում ԱՄՆ-ը ոչ միայն չի ազատել սիրիական տարածքի ոչ մի հատված իր ձեռքով ստեղծված ահաբեկիչների օկուպացիայից, այլև ռմբակոծել է սիրիական ենթակառուցվածքները և թիրախավորել է երկրի բանակը: Թալանել է երկրի ռեսուրսները, թանգարանները, մշակութային ժառանգությունը և հնաոճ իրերը:

Կիրառելով պատժամիջոցներ, պատճառ է դարձել տասնյակ հազարավոր մանուկների ու երեխաների մահվան, երկրի տնտեսական անկման, ժողովրդի աղքատացմանն ու հումանիտար աղետի:

Իսկ այս ամենն միջազգային հանրությունը տեսնելով լուռ նայում է, ինչպես գայլ տեսած ոչխարն է լուռ ու անշարժ նայում։

Հանցագործության մասին լռելը նշանակում է օգնել և խրախուսել հանցագործին։

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert