«Պարոնայք բուժուական անհատապաշտներ, մենք պարտավոր ենք ձեզ ասել, որ լիիրավ ազատության մասին ձեր պնդումները ընդամենը երեսպաշտություն են: Փողի իշխանության վրա հիմնված հասարակությունում, որտեղ գերակայում է աշխատավոր մասսաների թշվառությունն ու մի խումբ հարուստների ցոփությունը, իրական «ազատություն» չի կարող լինել: Արդյոք ազա՞տ եք ձեր բուրժուական խմբագրից ու բուրժուական հանդիսատեսից, պարոն արվեստագետ, որ պահանջում է պոռնոգրաֆիա ձեր նկարներում ու ստեղծագործություններում՝ համեմված այլասերվածածության դրսեւորումներով: Ապրել հասարակությունում ու լինել ազատ հասարակությունից անհնար է: Բուրժուական բանաստեղծի, նկարչի, դերասանուհու ազատությունը դա լոկ երեսպաշտական կախվածությունն է փողի տոպրակից, կաշառքից ու դրանց պարունակությունից»:
Գրված է 109 տարի առաջ, երբ Ուլյանով Լենինը 35 տարեկան էր: Ընթանում էր առաջին ռուսական հեղափոխությունը, իսկ մեկ ամիս անց Մոսկվայում տեղի ունեցավ դեկտեմբերյան զինված ապստամբությունը:
Իսկ ահա մեր օրերի գերմանացի լրագրող, Frankfurter Allgemeine Zeitung ամսագրի նախկին վերլուծաբան Ուդո Ուլֆկոտեն վստահեցնում է, որ արեւմտյան բուրժուական լրատվամիջոցները նենգափոխում են փաստերը: Ըստ նրա ազատ խոսքը Գերմանիայում դա լոկ սիմուլացիա է, վարկանշի ապահովում ու համագործակցություն հատուկ ծառայությունների հետ. «Եթե դուք հրաժարվում եք հատուկ ծառայությունների հետ համագործակցել՝ ապա հայտնվում եք իզգոյի կարգավիճակում: Հիշում եմ ինչպես հատուկ ծառայության աշխատակիցները եկան խմբագրություն, ու տող առ տող թելադրեցին հոդվածը: Նման ոճով են աշխատում դաշնային նշանակություն ունեցող բոլոր լրատվամիջոցները, ու նման կերպ Der Spiege-ում հայտնվեց մալաազիական բոինգի մասին նյութնը, որում փորձ արվեց հավատացնել, որ ինքնաթիռը կործանել են Դոնբասի աշխարհազորայինները: Սրընթաց արագությամբ այդ հրապարակումը տարաժվեց մյուս լրատվամիջոցներում: Հարց է ծագում՝ Ինչու՞ արեւմտյան լրատվամիջոցները չեն անրադառնում Ուկրաինայի արեւմոտքում ազգայնականների կողմից սպանված երեխաներին, ինչու՞ չեն բարձրաձայնում խախաղ բնակչության դեմ ֆոսֆորային ռումբերի կիռառման մասին: Պատասխանը միանշանակ է՝ բոլոր նման մեդիալրատվամիջոցները աշխատում են ԱՄՆ-ը թելադրանքով»: