hetq.am– Այսօր 55 տարեկան հասակում կյանքից հեռացել է հայտնի գրող, թարգմանիչ Սամվել Մկրտչյանը:

Ծնվել է 1959 թվականին Թալինում։ Ավարտել է Լենինականի (այժմ` Գյումրի) թիվ 20 միջնակարգ դպրոցը, այնուհետև` Վ․ Բրյուսովի անվան համալսարանը (1983)։ Աշխատել է «Աստղիկ» հանդեսում, ինչպես նաև «Անդրադարձ», «Ար», «Առավոտ», «Գրական թերթ» պարբերականներում։ Հայաստանում և արտերկրում տպագրել է բազմաթիվ հրապարակախոսական հոդվածներ, բանաստեղծություններ, պատմվածքներ, նաև թարգմանել է բազմաթիվ գրքեր։

Եղել է «Արտասահմանյան գրականություն» թարգմանական եռամսյա հանդեսի գլխավոր խմբագիրը։Հայաստանի գրողների միության անդամ էր 1995 թվականից։ «Կանթեղ» մրցանակի դափնեկիր է։ Սամվել Մկրտչյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 8-ին` ժամը 18:00-ին, Քանաքեռի Սուրբ Հակոբ եկեղեցում: «Հետքը» ցավակցում է Ս. Մկրտչյանի ընտանիքին, հարազատներին, ընկերներին:

Լուս.՝ Հասմիկ Դանիելյանի

«Նոր Խոսքը» նույնպես ցավակցում է  Սամվել Մկրտչյանի ընտանիքին, հարազատներին և ընկերներին…


Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert