Ցեղասպանությունը, միասեռականներն ու հրեաները՝ ըստ ՀՀ-ում Ռումինիայի դեսպանի. Ոչ հասարակ մաթեմատիկա

Վստահորեն կարելի է ասել, որ դեսպանը ոչ էլ ներողություն է խնդրվել, նա միայն ափսոսանք է հայտնել, որ իր « դատողությունները համատեքստից դուրս են օգտագործվել»: Պարզվում է այդ համալսարանում չկար մեկը, որ կարողանար տեղում դեսպանի պատասխանը տալ, եւ նրան հասկացնել, որ Գերմանիա-ֆրանսյական խռովությունն ու հաշտությունը ընդհանրապես կապ չունեն և համեմատելի չեն երիտթորքերի կողմից հայերի նպատակային բնաջնջմանն ու ցեղասպան քաղաքականության հետ: Պարոն Դեսպանը բացահայտորեն, դիտավորյալ մոռացության է մատնում Գերմանա-հրեական հաշտությունը, քանզի դրա հիշեցումն ու շեշտադրումը առաջ կբերեր Հոլոքոստի հարցը, ճանաչում, դատապարտում, հատուցում և հետո հաշտություն…. (Նոր Խոսք)

 

PanARMENIAN.Net – Հայաստանում Ռումինիայի դեսպան Սորին Վասիլեն Երևանում դասախոսության ժամանակ արված մի քանի հայտարարություններից հետո կանչվել է Բուխարեստ` խորհրդակցությունների նպատակով: Լուրը հաստատել են Ռումինիայի արտգործնախարարությունում, գրում է ՍիվիլՆեթը:

Պատճառը դեսպան Վասիլեի կողմից Երևանում դասախոսության ժամանակ արված մի քանի դատողություններն են: Այդ դասախոսության ընթացքում նա նսեմացնող արտահայտություններ էր թույլ տվել սեռական և կրոնական փոքրամասնությունների վերաբերյալ՝ փորձելով պատասխանել Հայոց ցեղասպանության ճանաչման բարոյական հրամայականի մասին հարցին:

Նոյեմբերի 19-ին Հայաստանում Ռումինիայի դեսպանը Սորին Վասիլեն դասախոսություն էր կարդացել Հայաստանի ամերիկյան համալսարանում: Նա հրավիրված էր խոսելու երկու երկրների միջև հարաբերությունների մասին և պատասխանելու հանրության հարցերին: Գիյոմ դե Շազուրնը հանդիպման վերաբերյալ գրված հոդվածում անդրադարձել է հայ ուսանողներից մեկի հարցին, թե որն է ավելի կարևոր Ռումինիայի համար` Թուրքիայի հետ քաղաքական ու տնտեսական կապերը, թե Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բարոյական հրամայականը, որին, ըստ հեղինակի, դեսպանը տվել էր միանգամայն ցնցող պատասխան.

«Նախորդ դարի սկզբին տեղի ունեցած իրադարձությունների մասին խոսելիս, սա շատ բարդ է… Որն է բարոյականությունը, որ ընդունենք` սա բարոյականությունն է: Ո՞րն է բարոյականությունը նորմալ զույգի միջև: Երկսեռ զույգի՞։ Իսկ հոմոսեքսուալ զույգի՞: Իսկ նորմալ, տղամարդ և կի՞ն, այո՞: Նրանք նորմալ են, նրանք բարոյական են: Իսկ հոմոսեքսուալները բարոյակա՞ն են, թե՞ ոչ։ Այսպիսով, ինչը նույնն է, ինչ… Ամեն ինչ հարաբերական է: Սա է քո հարցի պատասխանը: Քեզ համար սա հակասական է: Միասեռական զույգի համար սա կատարյալ է, ընտանիքի մոդելն է, այո: Միասեռական»:

Այնուհետև նա շարունակել է «Այժմ ամեն ինչ հարաբերական է, բավական բարդ է: Սա մաթեմատիկա չէ, դուք գիտեք քաղաքականությունը,ռազմավարությունը, աշխարհաքաղաքականությունը: Սա 1 + 1 չէ: Մի լավ կատակ կա հրեաների հետ կապված: Մի հրեախոշոր բիզնեսմեն փնտրում է իր կազմակերպության համար հաշվապահ, և առաջին թեկնածուին հարցնում է` ինչ կլինի10+10, սա պատասխանում է` 20: Հրեան նրան դուրս է հրավիրում: Հաջորդին է հարցնում, սա էլ ասում է 30, և հրեան սրան էլէ հեռացնում: Իսկ երրորդը այդ նույն հարցին պատասխանում է. «Իսկ ինչքա՞ն եք ուզում, որ լինի»: Հրեան նրան ընդունում էաշխատանքի: Այսինքն, սա մաթեմատիկա չէ, որ ասես 1+1 = 2: Հաջորդ տարին կլինի հիշատակման հարյուրամյակը… Ես չեմասում` ով է ճիշտ, ով սխալ, քանի որ ես իրավունք չունեմ, բայց սա բավականին բարդ է»:

Դեսպանը եզրափակել է՝ ասելով. «Եվ ամենակարևորը. նայեք ֆրանսիացիներին ու գերմանացիներին… նրանց միջև հաշտությունը: Դրա համար ժամանակ է պահանջվել, չէ՞: Սակայն ի վերջո նրանք եկան ընդհանուր հայտարարի»:

Թեմայի վերաբերյալ հոդվածի լույս տեսնելուց հետո դեսպան Սորին Վասիլեն հայտարարություն էր ուղարկել լրատվականներին՝ հայցելով հայ ժողովրդի ներողամտությունը:

«Ես ցանկանում եմ փոխանցել իմ անկեղծ ափսոսանքը, որ որևէ հետին միտք անգամ չունենալով՝ իմ ասածները ողբերգական իրադարձությունների վերաբերյալ, որոնք հայ ժողովրդին անսահման տառապանքներ են պատճառել անցյալ դարասկզբին, պատճառ են դարձել հայ ժողովրդին վիրավորելու: Անհուն ափսոսանքով եմ նկատում, թե ինչպես է իմ պատասխանը տրված հարցին մեկնաբանված: Ես խորապես ցավում եմ ցանկացած դժբախտ թյուրիմացության համար, որը կարող է ունենալ որևէ հնարավոր ազդեցություն ռումինացի ու հայ ժողովուրդների ավանդական ամուր հարաբերությունների վրա, որոնք կառուցվել են դարեր շարունակ փոխադարձ աջակցության և վստահության վրա: Հնարավոր է, որ իմ դատողությունները համատեքստից դուրս են օգտագործվել, և եթե այդպես է, ես խորապես ցավում եմ դրա համար:

Ես հաստատապես ընդգծում եմ, որ հանձինս ինձ` Հայաստանն ունի ընկեր: Ես իրապես վստահ եմ, որ թե՛ Հայաստանի իշխանությունների, թե՛ հայ ժողովրդի հետ ընդհանրապես իմ գործունեությունը, իմ հայտարարությունները և հարցազրույցները վկայում են այն ամենաբարձր կարծիքի մասին, որ ունեմ Հայաստանի` որպես հարուստ պատմություն ունեցող երկրի և նրա ապագայի մասին»,- նշել է Ռումինիայի դեսպանը:

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert