Քրեաօլիգարխիկ համակարգի ստեղծումը, զարգացումը, հնարավոր վախճանը և ո՞ւր կարող է մեզ դա բերել 12-13-2014 10:50:34 Ազգային ժողովի ազգահալած ժողովրդասպաններ: ԱԺ-ն վաղուց է դադարել օրենսդիր մարմին լինել:

ԱԺ-ն Ռոբերտ Քչարյանի պարտադրմամբ դարձավ մասնավոր իրավունքի պաշտպանության և արտոնյալ պայմաններով ապրելու իրավունքի մարմին: Պայմանը ո՞րն էր: Եթե դու ունես բիզնես, փող, ապա հաստատիր քո իրավունքները ինչ-որ տարածքի վրա: Եթե մեկ ուրիշն էլ է իր իրավունքները հայտարարում նույն տարածքի վրա, ապա միակ պահանջը հաղթելն էր, իսկ կանոններ չկային: Արդյունքում՝ հաղթում էր ուժեղագույնը և ուժեղագույնն էլ ստանաում էր արտոնյալ պայմաններ: Իսկ նրանց կատարած անօրինականություններն էլ իշխանությունների համար դառնում էին կոմպրոմատի նյութ: Քանի որ մեր երկրում պաշտպանված չէ մասնավոր սեփականությունը և գոյություն չունեն ազատ շուկայական հարաբերություններ, արտոնյալների բիզնեսները շուկայում ձեռք բերեցին մենաշնորհային դիրքեր: Մեկ պայման էլ կար: Որպեսզի քաղաքական մրցակցության ֆոն ստեղծվեր, ըստ իշխանական սցենարի, օլիգարխներից յուրաքանչյուրը կցվում էր մեկ կուսակցության, բայց արդյունքում՝ բոլորն էլ ծառայում էին իշխանությանը և ընդունում էին այն օրենքները, որոնք անհրաժեշտ էր իշխանությանը: Իհարկե, հանցանքով և մեծ ծախսերի գնով ԱԺ մտած օլիգարխները ոչ օրենք էին գրելու և ոչ էլ մշակելու: Դրա համար էլ ԱԺ-ում հայտնվեցին խելացի և բանիմաց կարիերիստներ, ովքեր պետք է կատարեին, անվերապահորեն կատարեին իշխանության հանձնարարությունները և օրենքներ գրեին իշխանության հանձնարարությամբ` ԱԺ մանդատի դիմաց: Ռոբերտ Քոչարյանը ստեղծել էր բազմակուսակցական խորհրդարան, որտեղ որոշում կայացնողը կոալիցիան էր: Նա առաջնորդվեց «Բաժանիր, որ տիրես» սկզբունքով: Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիները համընկան համաշխարհային տնտեսական աճի հետ և այդ տարիներին Հայաստանում տեղի ունեցած տնտեսական աճի միակ գրավականը համընդհանուր տնտեսական աճն էր: Այդ տարիներին Հայաստան մտնող դրամական հոսքն ահավոր մեծ էր և բավարարում էր բոլորին: Բոլոր խոշոր ձեռնարկությունների և հանքերի մասնավորեցումները տեղի ունեցան հենց Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին: Ռոբերտ Քոչարյանը իշխանությունը փոխանցեց Սերժ Սարգսյանին, երբ արդեն սկիզբ էր առնում համաշխարհային տնտեսական ճգնաժամը: Տնտեսական ճգնաժամը պարտադրեց Սերժ Սարգսյանին որոշ փոփոխություններ մտցնել ԱԺ կառավարման համակարգում:

Շարունակելի… Արման Մուշեղյան
www.pressident.am

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert