CNNTurk. «ՊՆԴՈՒՄՆԵՐ ԿԱՆ, ԹԵ 4 մլն ՀԱՅ Է ԱՊՐՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ» Ermenihaber.am-ի լրատվության համաձայն, «CnnTurk» լրատվականն անդրադարձելով հայկական «Կենտրոն» հեռուստաալիքով թողարկված մի նյութի, որտեղ խոսվում է քրդական հարցի լուծման հեռանկարների և Արևմտյան Հայաստանում այժմ ապրող հայերի թվի մասին, «Թուրքիայում 4 մլն հայերի առկայության մասին պնդում» վերնագրով նյութում «CNNTurk»-ը հանգամանորեն ներկայացնում է Նաիրի Հոխիկյանի պատրաստած ռեպորտաժը քրդական հարցին, քրդերի ցմահ բանտարկյալ առաջնորդ Աբդուլլահ Օջալանի առաջարկած ծրագրի մասին:

Ծրագրի համաձայն.
նկարան պետք է համաներման արժանացնի «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) անդամներին: Քրդերը պետք է ունենան մայրենիով կրթության և մշակութային ինքնավարության իրավունք: 2015-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում քրդերը պետք է առանցքային տեղեր ունենան: Եվ վերջապես, պետք է վերաշարադրվի թուրքերի ու քրդերի հարաբերությունների պատմությունը: Թուրքիան չպետք է ներկայացվի որպես միայն թուրքերի հայրենիք, և որ քրդերն էլ պիտի ունենան երկիրը ղեկավարելու հավասար լիազորություններ:
Այնուհետև «CNNTurk»-ն ընդգծում է, որ հայկական «Կենտրոն» հեռուստաալիքի» սեփականատեր Գագիկ Ծառուկյանը ղեկավարում է խորհրդարանական երկրորդ ուժ հանդիսացող «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որն իրեն ընդդիմություն չի անվանում:
Չորս միլիոն հայերի առկայության վարկածից բացի, թուրքական կայքը հիշեցնում է «Իսլամացված հայեր» կոնֆերանսին մասնակցած Այշե Գյուլ Ալթընայի հայտարարությունը: Վերջինս ասել էր, որ այժմ Թուրքիայում ապրում են իսլամացած հայերի միլիոնավոր ժառանգներ:

[stream provider=youtube base=https://www.youtube.com/watch?v=IS_YLz2zgpE&feature=player_embedded=embed=false share=false width=640 height=360 dock=true controlbar=over bandwidth=high autostart=false responsive=16:9 /]

Hayastan Kentron shared Armenian Popular Movement – APM status

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert