Հունա-հայկական ուսումնասիրությունների կենտրոնը շարունակում է Հայոց ցեղասպանությանը նվիրված դասախոսությունների շարքը

The Hellenic-Armenian Studies Center continues the series of lectures dedicated to the Armenian Genocide

Աթենք. 23.04.2015. «Հայաստան» լրատու ցանց:

Չորեքշաբթի` ապրիլի 22-ին տեղի ունեցավ «Տաս դաս ցեղասպանության վերաբերյալ» խորագրով Հայոց ցեղասպանությանը նվիրված դասախոսությունների շարքից երրորդը: Նշված դասախոսությունները շարքը կազմակերպված է Աթենքի Հունա-հայկական ուսումնասիրությունների կենտրոնի (ՀՀՈՒԿ) կողմից: Երրորդ դասախոսությունը կրում էր “Չստրկացված ժողովրդի էպոսը” վերնագիրը: Բացման խոսքում լրագրող Ջորջ Վենեցանոսը խոսեց մանկության իր հիշողությունների մասին, որոնք վերաբերում էին հայ փախստականներով բնակեցված իր թաղամասին: Հիմնական զեկուցողը` ՀՀՈՒԿ քարտուղար Հովսեփ Քասսեսյանը խոսեց հայ ժողովրդի անկոտրում հոգու մասին, ով ի զորու է եղել պահպանել իր լեզուն, ավանդույթներն ու ազգային գիտակցությունը և անկախություն տենչող ոգին, ըմբոստանալ իր բռնակալների դեմ և, մշակութային և հոգևոր հիանալի վերածնունդից հետո, իր ազգային հարցը պատմությանը ներկայացնել: Այն հանգամանքը, որ հայերը սոցիալապես ուժեղ զանգված էին, որի մեծ մասն ավելի բարձր մշակութային արժեքներ ուներ, քան իր բռնակալները, անհնարին էր դարձնում նրանց միաձուլումը կամ լիիրավ հնազանդեցումը: Այսպիսով, իր բռնակալենրը հայկական հարցը լուծելու միայն երկու եղանակ ունեին. Կա’մ հայ ժողովրդին Օսմանյան կայսրությունում հավասարություն տրամադրել կամ արտաքսել և ոչնչացնել նրանց: Թուրքերն ընտրեցին երկրորդ տարբերակը, նշեց պարոն Քասսեսյանը:

Հույն հասարակության համար դասախոսությունների շարքը շարունակվելու է ամբղջ 2015թ.-ին:

 

 

 

 

 

The Hellenic-Armenian Studies Center continues the series

of lectures dedicated to the Armenian Genocide

 

“Armenia” news network, Athens, 23.04.2015:

On Wednesday, April 22, was the third of a series of ten lectures dedicated to the Armenian Genocide under the general title Ten Lessons on a Genocide. The series is organized by the Hellenic-Armenian Studies Center (HASC) of Athens, Greece and organized by the  The title of the third lecture was The Epos of an Unslaved People. In his opening remarks journalist George Venetsanos referred to his childhood recollections from his neighborhood peopled by Armenian refugees. The main speaker, Joseph Kassesian, secretary of  HASC, spoke of the indomitable spirit of the subdued Armenian people, who was able to preserve its  language, traditions and national  conscience and its freedom-loving spirit, to revolt a number of times against its oppressors and finally, after a brilliant cultural and spiritual renaissance, to present dynamically its national cause in front of history. The fact that the Armenians were a solid social body, consisting of large numbers of people, with a higher than the one of its oppressors cultural level was a fact that rendered  their assimilation or their total submission impossible. Thus, its tyrants were faced with only two possible solutions to the Armenian Question: either to offer the Armenian people complete equality within the frame of the Ottoman Empire or to expel and exterminate them. The Turks chose the second solution, concluded Mr. Kassesian.

 

 

бутон за социални мрежи

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

Powered by WordPress | Designed by: All Premium Themes Online. | Thanks to Top Bank Free Premium WordPress Themes, wordpress themes 2012 and
©Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.norkhosq.net-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.norkhosq.net-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Նոր խոսք» ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved, www.norkhosq.net, info@norkhosq.net