Գերմանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Աշոտ Սմբատյանը: Ինչպես հաղորդում են ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից, համապատասխան որոշումը մայիսի 19-ին ստորագրել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Աշոտ Սմբատյանը մինչ այս Գերմանիայում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատարն էր:

ՀՀ Նախագահը հրամանագիր է ստորագրել Աշոտ Սմբատյանին դեսպան նշանակելու մասին: Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի մամուլի ծառայությունից:

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ եմ.

Աշոտ Սմբատյանին նշանակել Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բեռլին)»,-ասված է հրամանագրում:

 

«Նոր Խոսք»- ի խմբագրակազմը շնորհավորում է պարոն Աշոտ Սմբատյանին ստանձնած իր նոր պաշտոնի առիթիվ և ցանկանում է դիվանագիտական աշխատանքի ոլորտում հաջողություններ, Դեսպանատան և գրմանահայ համայնքի հետ համերաշխ համագործակցություն:

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert