«Ազատ Ձայն»-ն իր ընթերցողին է ներկայացնում Դեվիդ Ռոքֆելլերի «Բանկիրը 20-րդ դարում» գրքից հատվածներ, որոնք առանձնացրել է artyushenkooleg.ru կայքը: Հեղինակն իր հուշերում անդրադարձել է անցած ուղու, ընտանեկան «Չեյզ» բանկում ունեցած աշխատանքի, համաշխարհային հայտնի դեմքերի հետ հանդիպումների մասին: Համաշխարհային ֆինանսական իմպերիայի հիմնադիրներից մեկի՝ Ռոքֆելլերի թոռը չի մոռացել նաև պատմել համաշխարհային ֆինանսական բուրգի գագաթին գտնվող իր ընտանիքի հաջողությունների և աշխարհը կառավարելու մեթոդների մասին:
Նշենք, որ Դեվիդ Ռոքֆելլերը գիրքն սկսել է գրել 87 տարեկան հասակում:
Ստորև ներկայացնում ենք գրքից հատվածները:
«Նրանք կարծում են, թե տնտեսությունը՝ տնտեսագետների ոլորտն է: Բայց դա այդպես չէ: Համաշխարհային տնտեսությունը ղեկավարում են հոգեբանները, փիլիսոփաները և խաղմոլները»:
«Շատ տնտեսագետեր գիտեն, որ ԱՄՀ-ի հիմնական ֆինանսները ԱՄՆ-ի կապիտալից են ձևավորվել: Նրանց հայտնի է, որ գողացված տոկոսները կրեդիտից օգտվելու համար ուղղվում են ԱՄՆ: Իսկ ահա թե կոնկրետ ո՞ւմ, հայտնի չէ որևէ մեկին: ԱՄՆ-ն՝ որպես երկիր միայն հարմարավետ վարագույր է կապիտալների խաղում: Ձեզ հայտնի՞ է, որ ԱՄՆ-ն ունի պետական պարտք:
-Պարտքի չափը աստղաբաշխական է…երկիր, որն այլ երկրներին պարտք է տալիս, հենց ի՞նքն է վերցնում պարտք: Եվ ո՞ւմից է նա վերցնում:
-Հենց իր իսկ Կենտրոնական բանկի՞ց:
-Իսկ ո՞ւմ է այդ Կենտրոնական բանկը պատկանում:
…Կապիտալը, որ ես վերահսկում եմ, թույլ է տալիս միայն հրամայել,… կատարում են ուրիշները:
Շատ վերլուծաբաններ, տարբեր երկրների կառավարությունների հանճարներ և նախագահներ շատ կզարմանային՝ իմանալով, որ իրենց երկրի ներկա րավիճակը կախված է ոչ թե իրենց գործունեությունից, այլ իմ ցանկությունից: Շատ երկրների քաղտեխնոլոգիաների կենտրոնները, տնտեսական ինստիտուտները, վերլուծական ինստիտուտները, կառավարական կառույցները չեն գիտակցում, որ աշխատում են իմ բաժինների կողմից մշակված ուղղություններով: Ի դեպ, դրանք փոքրաթիվ են: Օրինակ, Ռուսաստանի ռազմական դոկտրինը, ամբողջ ազգային տնտեսական քաղաքականությունը որոշված է և վերահսկվում է մեկ բաժնի կողմից՝ բաղկացած չորս հոգեբաններից: Դրանցից ամեն մեկը չորս քարտուղար ունի: Նրանցից որևէ մեկը չգիտի մյուսի գործունեության մասին:
Օրենքն այդպիսին է. ժողովրդավարական հասարակության պայմաններում, բոլոր երկրների նախագահները, կառավարությունը, բանկերը, խոշոր և մանր ձեռնարկատերերն աշխատում են միայն մեկ ձեռնարկատիրոջ համար, ով կանգնած է տնտեսական բուրգի գագաթին…
Ես եմ ստեղծել վալյուտային ֆոնդը, նրանում հաշվարկվում են շատ ներդրողներ: Իրականում, այնտեղ է գտնվում իմ կապիտալի 70 տոկոսը, բայց տարբեր անուններով:
Հիմար ամբոխի համար արտաքինից բյուջեն ստեղծված է զարգացող երկրին օգնելու համար: Իրականում, ես դա ստեղծել եմ որպես մի մեխանիզմ՝ բոլոր երկրներից հարկ հավաքելու համար:
Ահա օրինակը. երկու երկրների միջև սկսվում է ռազմական կոնֆլիկտ, նրանցից մեկին, ավելի հաճախ երկուսին էլ փող է հարկավոր: Թող վերցնեն իմ ներդրումներից, հետ կվերադարձնեն տոկոսներով: Որևէ երկրում տեղի են ունենում սոցիալական ցնցումներ, և կրկին գումար է հարկավոր, թող վերցնեն, հետ են վերադարձնելու տոկոսներով: Իշխանության համար պայքարի են դուրս գալիս «երկու քաղաքական ուժեր, նրանցից մեկը գումար կստանա մեր գործակալների միջոցով և կրկին հետ կվերադարձնի տոկոսներով: Միայն Ռուսաստանը տարեկան վճարում է երեք տրիլիոն դոլար»:
Ռոքֆելլերը գրում է. «Ես վստահ եմ, որ կարելի է միաժամանակ լինել ազնիվ ու անկեղծ մարդ և լինել միլիոնատեր: Ռուսաստանում կապիտալիզմի դարաշրջանը նոր է սկսվում, բայց ես կարծում եմ, որ ապագայում այնտեղ նույնպես կարող են հայտնվել այնպիսի կարողունակ ֆինանսական կլաններ, ինչպես, որ մերն է»: