Հեգնում եմ

Ամեն բարության փշրանքի դիմաց
Ես աղ ու հաց եմ ձեր առջև դրել
Ամեն գարնանը սրտումս ծաղկած`
Ողջ ծաղկաբույլն եմ ձեր ճահճին փռել…

Միայն տեսել եմ ` ինչպես եք այրում,
Ինչպես եք փշրում ոգուս տաճարը,
Ու ձեր գաղջ հոգով ինչպես փեղեքում
Տաքից ու սառից ծնված հանճարը…

Իսկ կիսատություն ես էլ չեմ ուզում,
Այն ձեր աղճատված սերերին ձոնեք…
Ձեր կռիվը կես էլ ինձ չի հուզում,
Ձեր կռվում կիսատ ինձ մի որոնեք:

Ձեր ազատության թևերը կտրեք,
Տարեք ,ընծայեք ազատ կրքերին.
Ահա տարփանքից ծնված պատրանքը `
Ձեզ համար դա է թևավոր կյանքը …

Հեգնում եմ,այո, ձեզ` կիսատներիդ,
Ճաղերից կախված անազատներիդ ,
Որ բաժանում եք ձայնը կոկորդից
Արևը ` ցայգի մեկ ակնթարթից…

Ամբողջականի հին մնացորդներ ,
Դուք բաժանում եք մարդուն Տեր Աստծուց.
Ախ ինչ եմ խոսում, ամեն օր ու ժամ
Բաժանում եք դուք մարդուն հենց մարդուց…

03.04.10
Տա Թև

Տաթև Ոսկանյան

 

 

социални бутони

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert.