ԱՄՆ պետքարտուղարությունը զեկուցել է, որ 2005-2015թթ. ընթացքում աշխարհի ռազմական ծախսերը 46 տոկոսանոց աճ են ունեցել: 2005թ. 1տրլն. 35 մլրդ. դոլար կազմող աշխարհի ռազմական ծախսերը 2015թ. կազմել են ավելի քան 2 տրլն. 76 մլրդ. դոլար: Այս ընթացքում ԱՄՆ-ի զենքի արտահանումները նույնպես զգալի աճ են ունեցել և զենքի համաշխարհային շուկայից այդ երկրի քվոտան 78 տոկոսից հասել է ավելի քան 83 տոկոսի:

Փաստորեն սառը պատերազմի ավարտից ի վեր, աշխարհի երկրների ռազմական բյուջեն աննախադեպ է եղել: Քաղաքական հարցերի փորձագետ Ալեն Թովեի խոսքերով, սառը պատերազմի ավարտից հետո աշխարհում անհանդարտությունների ավելացման պատճառով,  երկրների ռազմական բյուջեն հասնում է առավելագույնի: Աշխարհի ռազմական բյուջեի աճը այն խնդիրերից է, որ ուղղակիորեն պատճառ է դառնում, որպեսզի տարբեր երկրներում կրճատվեն հասարակական, կրթադաստիարակչական, առողջապահական ու կենցաղային ծախսերը: Ներկա պայմաններում ԱՄՆ-ն ոչ միայն աշխարհում շուրջ 700 մլրդ. դոլար կազմող ամենամեծ ռազմական բյուջեն ունի, այլև հաշվի առնելով զենքի արտահանման մեջ նրա առաջնակարգ դիրքը, կարևոր դերակատարություն ունի պատերազմների հրահրման մեջ: Բացի այդ, ԱՄՆ-ն ռազմական բյուջեի ավելացման հարցով ճնշում է բանեցնում ՆԱՏՕ-ի եվրոպական դաշնակիցների վրա: Միևնույն ժամանակ, աշխարհի ռազմական ծախսերի աճող ընթացքը, որի արդյունքը տարածաշրջանային անհանդարտությունների ավելացումն ու պատերազմների բռնկման հավանականությունն է, բացահայտորեն հակասում է հազարամյակի առաջադիմական նպատակներին: Հազարամյակի առաջադիմական նպատակները 8 ընդհանուր նպատակներ են, որոնց շուրջ 2000թ. համաձայնություն է կայացել ՄԱԿ-ում: Միջազգային այդ կարևոր փաստաթղթում արծարծված 8 նպատակները ներառում են՝ ծայրահեղ աղքատության ու սովի վերացում, համընդհանուր առաջնային կրթության հասանելիություն, գենդերային հավասարության գաղափարի տարածում և  կանանց հզորացում, երեխաների մահացության նվազեցում, մայրական առողջության բարելավում, ՁԻԱՀ-ի, մալարիայի, տուբերկուլյոզի և այլ հիվանդությունների դեմ պայքար, շրջակա միջավայրի կայունության ապահովում և առաջադիմության հարցով գլոբալ գործընկերության ընդլայնում: Նշելով, որ դեռևս ոչ մի երկրի կայուն զարգացման չի հասել, Ավստրալիայի, Մալայզիայի և Թայլանդի համալսարանների համալսարանների կայուն զարգացման բաժնի ղեկավարն ասել է.«Ոչ մի կառավարություն տնտեսական կայուն զարգացման չի հասնելու և կայուն զարգացման համար ՄԱԿ-ի ներկայացրած մոդելը չի համապատասխանում օրվա կարիքներին»: Փաստորեն հազարամյակի նպատակներին հասնելու համար այդ փաստաթուղթը վավերացրած երկրները պետք է մեծ ներդրումներ անեն:  Այնուամենայնիվ, այն ինչ գործնական դաշտում տեսնում ենք, հատկապես զարգացող երկրների դեպքում, նրանք հետևում են ռազմական բյուջեի ավելացման ընթացքին: Բնականաբար, հաշվի առնելով այդ երկրների մեծամասնության աղքատությունն ու ֆինանսական անբարենպաստ իրավիճակը, այդ չնչին բյուջեն հազարամյակի նպատակների իրագործման համար ծախսվելու փախարեն հատկացվում է սպառազինական գնումներին:

http://parstoday.com/hy/news/uncategorised-i80493

 

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert