«Ես հեղափոխության դուրս եմ եկել իմ կյանքի լավագույն տարիները ինձանից խլած համակրգի ու էդ համակարգը սարքողների դեմ։ Ես դուրս եմ եկել, որպեսզի ստեղծեմ մի պետություն, որտեղ իմ երեխան արժանապատիվ կյանքով կապրի ու ստիպված չի լինի այստեղ ապրելուն գերադասել գերմանիայի «լագերներում» հանձնվելը կամ Նովոսիբիրսկում ասֆալտ փռելը։ Ես դուրս եմ եկել, որպեսզի Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի իրեն զգա իր երկրի տերը, երկրի, որտեղ գնահատվում է ազնվությունն ու արդարությունը, ոչ թե օրեցօր մեզ խժռող կեղծիքն ու սուտը»։
Մի բան ասեմ, ասեք՝ հա։
Ես գոհ չեմ Նիկոլ Փաշինյանի մինչ հիմա կատարած ռեֆորմներից։ Հասկանում եմ, որ նա առավելագույն ջանք է գործադրել երկիրը ցնցումների չտանելու՝ թե ֆինասական, թե տնտեսական, թե քաղաքական առումով, բայց ես գոհ չեմ սուպերվարչապետական լիազորություննեի վերաբերյալ նրա մեկնաբանությունից, երբ ասում է, թե հները լավը չէին, նորերս լավն ենք՝ թողեք աշխատենք։
Առհասարակ, գոհ չեմ ներկա կառավարման Խորհրդարանական մոդելից, երբ ԱԺ-ն և կառավարությունը նույն քաղաքական ուժին են պատկանում և ԱԺ-ն ի զորու չէ հակակշռել կառավարությանը։ Գոհ չեմ կեղծիքներով ընդունված Սահմանդրությանը փոփոխելուն ուղղված Փաշինյանի մտքից, թե՝ եթե ժողովուրդը ցանկանա՝ կփոխենք։ Է, որ ժողովուրդը չցանկանար՝ փողոց չէր փակի։ Նույնն է, թե ձեր տան հոսող «տռապը» չսարքես, ասես՝ լավ դե, տակի հարվանը կբողոքի՝ նոր կսարքեմ, քանի դեռ համոստորեն լռում է՝ թող հոսի։
Ես գոհ չեմ, որ Նիկոլի անհաշվենկատ քայլերի ու շտապողականության պատճառով խորհրդարանում կա «խոշոր սեփականատեր», ով զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ ու ահավոր գոհ չեմ, որ օրենքով նրան հնարավոր չէ զրկել մանդատից, քանի, որ չկան դրա գործուն մեխանիզմները։
Ավելին. ես դժգոհ եմ ոստիկանությունում, ԱԱԾ-ում, ՀՔԾ-ում, բանակում, հարկայինում ու մաքսայինում, կրթության, բնապահպանության ու էլի շատ տեղերում նրա կատարած փոփոխություններից, իսկ ավելի ճիշտ դրանց իսպառ բացակայությունից։
Ես դժգոհ եմ, որ Անցումային արդարադատությունից խոսում ու խոսում ենք, քննարկում ու քննարկում ենք, բայց գործի չենք անցնում։ Գոհ չեմ, որ երեկվա ելույթում Փաշինյանն ասում է «Անցումային արդարադատության առումով առաջիկա մեկ-երկու ամսում պիտի ԱՄՓՈՓԵՆՔ» յոթ-ութ ամսվա մեր արածը։ «Կամփոփենք»։ էլի ոչ ժամանակացույց, ոչ գործողությունների պլան, ոչ ուղենիշ։ Այնինչ գոնե ընտրութուններից հետո առաջին քայլը պիտի լիներ Անցումային արդարադատության ինստիտուտի կայացումը։ Էն մարդիկ, որ փախան կամ «մուծվեցին»՝ գնացին ու չիմացանք, թե «ով՝ ինչքան», «ինչու», «երբ», «ինչպես» չանցան հստակ պրոցեսների մեջով ու հիմա ոչ նրանց վիճակն է վիճակ, ոչ էլ նրանցից էդ գումարները վերցնողների։ Որովհետև Անցումային արդարադատտությունը միայն պատժելն ու փոխհատուցելը չէ, այն պիտի «գողի» ու «տուժեղի» մեջ փոխադարձ վստահության դաշտ ստեղծի, իսկ հանրության աչքից հեռու գումարներ «հետ բերելը», հաստատ էդ դաշտը, էդ փոխվստահությունը ստեղծելու լավագույն մեթոդը չի։
Մի խոսքով շատ բան կա, որ գոհ չեմ, ու ավելի շատ բաներ կան, որոնցից դժգոհ եմ, բայց…
Իմ համար կա մի կարևոր սկզբմունք. Վերջին քսան տարվա մեջ Հայաստան այնքան գումար է մտել, Հայաստանից այնքան հարստություն է «հոսել» դուրս ու մսխվել, որ եթե էդ ամենը ուղղվեր Հայաստանի զարգացմանը, եթե կառավարումը իրականացվեր ոչ թե նեղ խմբակային շահերը պաշտպանելու ու գրպանները լցնելու համար, այլ երկիրը ոտքի կանգնեցնելու, զարգացնելու, ապա մենք եթե ոչ հիմա, ապա գոնե մոտ ապագայում Իսրայելի ու Շվեյցարիայի պես կայուն, զարգացած, առաջադեմ պետություն կունենայինք, ոչ թե «երրորդ սորտի» վասալական գավառ։
Ես հեղափոխության դուրս եմ եկել իմ կյանքի լավագույն տարիները ինձանից խլած համակրգի ու էդ համակարգը սարքողների դեմ։ Ես դուրս եմ եկել, որպեսզի ստեղծեմ մի պետություն, որտեղ իմ երեխան արժանապատիվ կյանքով կապրի ու ստիպված չի լինի այստեղ ապրելուն գերադասել գերմանիայի «լագերներում» հանձնվելը կամ Նովոսիբիրսկում ասֆալտ փռելը։ Ես դուրս եմ եկել, որպեսզի Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի իրեն զգա իր երկրի տերը, երկրի, որտեղ գնահատվում է ազնվությունն ու արդարությունը, ոչ թե օրեցօր մեզ խժռող կեղծիքն ու սուտը։
Այո, հեղափոխություն օբեկտիվ ու սուբեկտիվ պատճառներով չի ավարտվել, քանի դեռ չկա այն նախադրյալները, որոնք ինձ կհամոզեն, որ մենք դրել ենք մեր երազած երկրի հիմքը, բայց դա բնավ չի նշանակում, թե ես հիասթափվել եմ ու համակերպվել եղած իրավիճակին։ Ավելին. դա չի նշանակում, որ նրանք, ովքեր երկիրը հասցրել են այս ծայրահեղ վիճակին, կարող են մի չնչին իսկ հուս փայփայել, որ իրենք շանս ունեն հետ տանելու մեզ այնտեղ, ոտեղից փորձում ենք ազգովի դուրս գալ։ Դա չի նշանակում, որ ես պատրաստ եմ համակերպվել Նիկոլի սխալների հետ և թույլ տալ ինչ որ մի նախկին ստահակի օգտվի այդ սխալներից ու փորձի ձախողել մեր ընթացքը։
Ես դուրս եմ եկել հեղափոխության և ես չեմ պատրաստվում հրաժարվել այդ հեղափոխություը ավարտին հասցնելուց։ Մենք էս երկիրը դարձնելու ենք երազանքի երկիր, ու թող դրանում ոչ ոք չկասկածի։ Մենք արժանի ենք լավ պետություն ունենալու, ու լինի դա «սահմանադրական» ճանապարհով, թե առանց դրա, դատավոր ծեծելով լինի, թե բանտ նստելով, Հայաստանը պետություն է դառնալու՝ ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն, որտեղ մարդիկ երջանիկ են լինելու ու ինքնաբավ։
Գարեգին Միսկարյանի ՖԲ-յան էջից
Մտքներովդ արքայություն չանցի, քոչեր, կամ լավաշ արդարության