Թե ժամանակին`
Ես էլ իմ ես-ի տեղն իմանայի,
Գինն իմանայի ես իմ տվածի
Ու վերցրածի չափը հիշեի,
Մեկ-մեկ չափեի
Չափով չափերի:
Թե ժամանակին`
Իմ ներսի ցավին չդիմանայի,
Հարցնողի սրտից արյուն քամեի,
Նրան ցավերիս խաչին գամեի,
Թևաթափեի,
Թեթևանայի:
Թե ժամանակին`
Խոսք ու բառիս մեջ մեղք որոնեի,
Որտեղ խոսք էր պետք դիտմամբ լռեի
Ու սովորեի խոսքը վերածել
Միավորների:
Թե ժամանակին
Ես էլ բնազդին տրված ապրեի,
Իմ ժամանակը գնահատեի
Ու չվատնեի,
Ու չբաշխեի
Ում որ պատահի,
Գուցե իմ ես-ն էլ,
Այսօր բեմերում գովքեր վայելեր…

Իմ բեմում վաղուց կերպարներ են լուրջ,
Ծափերն իմը չեն,
Դաղին եմ սովոր…
Ա՜խ երանի թե`
Իմ ես-ի տեղը երբեք չիմանամ
Ու դատարկ տեղը չհպարտանամ,
Իսկ հաղթանակս լոկ այն ժամ տոնեմ,
Երբ ինձ ապտակող ձեռքերը մի օր
Զիլ ծափահարեն:

«Կապույտ Աղջիկ»

 

spodelime

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert.