Մի դրվագ Յանիկյանի դատավարությունից: Պատմում է Յանիկյանը.
Քննություններն ավարտած էին: Սպասում էի դատին: Նշանակված էր դատի լսվելու օրը: Դատական դահլիճը լիքն էր մարդկանցով, որոնց մեջ էին ժուռնալիստներ և դատավարութեամբ հետաքրքրվողներ: Իմ նկատմամաբ փոլիսների (ոստիկանների) վերաբերմունքն աստիճանաբար փոխվեց: Փոլիսները օր-օրի լսելով դատական ընթացքն` իրենց վերաբերմունքն իմ նկատմամբ փոխեցին դրականի: Փոլիսները զգալով, որ ես սպանությունը կատարել եմ ազգի համար այլևս ձեռքերս չէին կապում, նույնիսկ բանտ տանել-բերելուց, որը եզակի երևութ է համարվում դատական պրոցեսների ընթացքում` մարդասպանին առանց ձեռքերը կապելու դատարան ներկայացնելը: Նրանք զգացին, որ ես շրջապատի համար վտանգավոր մարդ չեմ, որ ես այդ ճանապարհով հետապնդում եմ Հայկական հարցին ընթացք տալուն:
Փոլիսները ինձ զգում էին, դատախազը՝ ոչ: Փոլիսները իրենց կողմից իմ ձեռքերին ազատություն տվեցին, իսկ դատախազը ձեռքը բռնած «Ասպարեզ» թերթի այդ տարվա համարներից մեկը, որտեղ «Ասպարեզ»-ը գրել էր` Գուրգեն Յանիկյանը սպանությունները հայ ազգի համար չի կատարել, այլ իր անհատական պահանջների համար:
Մեկ ժամ ու կես պետական մեղադրողը «Ասպարեզ»-ի համարը գլխից վեր ճոճելով, դատարանով մեկ բարձրաձայն բացատրում էր դատավորներին, որ «Ասպարեզ»-ը համարվում է դաշնակցական կուսակցության առաջատար թերթը, և եթե դաշնակցության թերթն ասում է, որ Գուրգեն Յանիկյանը հայ ազգի համար չի արել այս սպանությունները, ուրեմն ավելորդ է հավատալ Յանիկյանի խոսքերին:
Այն, ինչ չկարողացան երկար քննությունների ընթացքում անել քննիչները, գրչի մեկ հարվածով արեց «Ասպարեզ»-ը:
Նյութը և լուսանկարը` Zham Magazine • ԺԱՄ