Նախարարի պարտականությունները կատարող Բաբկեն Տեր Գրիգորյանի հրաժեշտի խոսքը

Սիրելի՛ հայրենակիցներ,

Այլևս չեմ զբաղեցնում սփյուռքի նախարարի տեղակալի պաշտոնը: Հայրենի կառավարությունում մեկամյա գործունեությունս ինձ համար մեծ պատիվ և փորձառություն էր: Անչափ պատասխանատու էր նաև մոտ 5 ամիս սփյուռքի նախարարի պարտականությունները կատարելը: Ինձ համար կարևոր է արձանագրել մեկ փաստ. կարճ ժամանակում մշակեցինք հայրենադարձության գործընթացի խթանմանը միտված «Օջախ» ծրագիրը և հայրենադարձության ռազմավարությունը, որը վստահաբար էլ ավելի կամրապնդի հայրենիք-սփյուռք հարաբերությունները:

Շնորհակալ եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին վստահության ու ինձ պատվիրակելու սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի ինստիտուտը ձևավորելու համար, շնորհակալ եմ կառավարության իմ գործընկերներին արդյունավետ համագործակցության համար: Շնորհակալ եմ նախարարության բոլոր աշխատակիցներին համատեղ աշխատանքի, ամեն օր ինձ դրական լիցքեր փոխանցելու, ջերմ ու առողջ հարաբերությունների համար:

Ես Հայաստան վերադարձա 7 տարի առաջ, երբ իմ հայրենիքը կոռուպցիայի և անարդարության մեջ էր թաղված: Հեղափոխության ու նոր, ժողովրդավար և անկախ Հայաստանի երազանքը մենք կարողացանք իրականություն դարձնել: Սա համարում եմ իմ կյանքի կարևորագույն ձեռքբերումը: Եվ ուզում եմ հեռավոր Արգենտինայում, Ավստրալիայում, Սիրայում կամ Ռուսաստանում ապրող հայ պատանուն ասել, որ եթե դու երազում ես գալ քո հայրենիք, մասնակցել նրա զարգացման գործին, զբաղեցնել բարձր պաշտոններ ու քո գիտելիքները ծառայեցնել, ապա արի քո երազանքի հետևից, ինչպես ես եկա: Թող իմ օրինակը ոգեշնչի քեզ:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ: Իմ կյանքի ցանկացած հանգրվանում շարունակելու եմ ծառայել Հայաստանի Հանրապետությանը, Արցախին ու սփյուռքին:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՄԱՄՈՒԼԻ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

0010, Երեւան, Վազգեն Սարգսյան 3, 6-րդ հարկ

Հեռ.: (+374.10) 58-56-01, ներքին 612, հեռապատճեն (ֆաքս) (+37410) 58-91-57

էլ. փոստ. press@mindiaspora.am

31.05.2019

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert