Ես սիրեցի անհնազանդ տեսակը քո,
քո սևաչյա գիշերներում իմ հնազանդ ալիքների լռությունը:
Ես սիրեցի քո ապրեցնող ժպիտը՝սե՜ր,
քո արևի քաղցով հիվանդ իմ մերկ մարմնի սառնությու՜նը:
Ես սիրեցի քաղաքներդ լի հեքիաթով,
անձրևաշատ ,լուռ մայթերիդ գիշերելիս մերկ ոտքերիս թացությու՜նը:
Ես սիրեցի անհնազանդ տեսակը քո,
քո ապրեցնող ժպիտը՝սե՜ր,
Ես սիրեցի քաղաքներդ լի հեքիաթով,
անգիրեցի աղոթք դարձած անունդ ՝սե՜ր,
և մոռացա անունը իմ…
Անի Հերունի Սաջյան