«Արցախը, պատերազմը պատճառ է, որ մենք կարողանանք մեզի լավ կազմակերպենք, մեր տնտեսությունը զարգացնենք, … պատերազմը պաճառ է, որ նաև մենք կարողանանք Գանձակը ազատենք, Նախիջևանը ազատենք…», – ասում է Հրանդ Մարգարյանը: Մայիսի 7-ին, Ստեփանակետրում ՀՅԴ-ի կողմից նախաձեռնած «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» ֆորումում իր ելույթում նշեց ՀՅԴ բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:
Պարոն Մարգարյանը մի երկո մեծ կտոր բաց է թողել. արևմտյան Հայաստան, Կիլիկիա կամ «ծովից ծով Հայաստանը»:
Պարոն Մարգարյանի համար փաստորեն պատերազմը Աստծո կողմից տրված բարիք է: Հ. Մարգարյանի կարծիքով, առանց պատերազմական վիճակի հայերը ունակ չեն լինի կազմակերպվել, տնտեսություն զարգացնել, կկորցնեն դիմադրողականությունը ևայլն: ՀՅԴ-ական տրամաբանությունը մնացել է նույնը, ինչ մեկ դար առաջ էր:
Եւ այսպես.
(Դրոշակ», 1895, թ.19.). «Եւ որպեսզի այս անգամ էլ ապարդյուն չանցնին աշխատանքը, զոհերը, պետք է շարունակվի կռիվը, որով միայն կարելի է ստիպել դիպլոմատիային ի նկատի առնել դժգոհ ժողովրդի պահանջները: Ազատության ճանապարհը հարթողը արյան հոսանքներն են. մենք չպետք է շփոթվենք սարսափելի տեսարաններից, չպետք է կորցնենք մեր գիտակցությունը՝ հասկանալու համար եւ տիրելու րոպեին, նրան մեզ ծառայեցնելու»:
Լեւոն Չորմիսյան. «Չի կարելի որեւէ քաղաքական գործչի կամ կուսակցության մեղադրել ժողովրդի ազատությունը նախապատրաստելու մտադրության համար: Բայց հնարավո՞ր է որեւէ քաղաքական գործչի կամ կուսակցության չմեղադրել, երբ այդ մտադրության հետապնդման մեջ ընտրում է նույն այդ ժողովրդի գոյությունն իսկ վտանգող գործելակերպ»:
Հայ ժողովրդի արյունը թափելը, հանուն ՀՅԴ դիմադրողականությունը չկորցնելու, փաստորեն, ՀՅԴ-ի համար դարձել է քաղաքական մենտալիտետ:
Մեկ դարա առաջ մի ամբողջ ժողովրդի արյան և ահռելի կորստի գնով ՀՅԴ «դիմադրողականությունը» բարձր մնաց, այն ինչ չմնաց՝ ժողովուրդն ու հայրենիքն էր: Հիմա էլ նույն տրամաբանությամբ ՀՅԴ պատերազմի թմբուկին է խփում և վախենում է, որ հանկարծ ադրբեջանը Արցախի անկախությունը ճանաչի ու ՀՅԴ «դիմադրողականությունը» կորցնի:
Պարո՛ն Մարգարյան, խաղաղության պայմաններում ժողովուրդը ո՛չ իր դիմադրողականությունը կկորցնի, ո՛չ էլ երկրի զարգացումը առանց պատերազմի կանգ կառնի, այն ինչ կանկ կառնի, ձեր կուսակցության գոյությունն է, և դուք հենց դրանից էլ վախենում եք:
Տեսանյութը տես՝ https://youtu.be/gxW8yMEtPlA