Ասորական համայնքի ներկայացուցիչը մեղադրում է հայ հոգևորականին եկեղեցի զավթելու մեջ

«Ասորական համայնքի ներկայացուցիչ Իրինա Գասպարյանը բաց նամակ է գրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին, որում մեղադրել է Հայ Առաքելական եկեղեցուն ասորական եկեղեցի զավթելու մեջ: Նա նշել է, որ ավելի վաղ դիմել են կաթողիկոսին և վարչապետին, սակայն արձագանք չի եղել»:

Գապարյանը հայտնել է, որ Միքայել քահանա Նուրիջանյանն իր տիկնոջ հետ, որը հանդիսանում է Դիմիտրով գյուղի դպրոցի տնօրեն), ասորական եկեղեցում «այրել են ասորական սրբապատկերները, խաչը, իսկ մյուս խաչը մի անկյունում էր գցած»: «Նա փորձ է կատարում ոչնչացնել այդ եկեղեցու՝ ասորական ժողովրդին պատկանելիության հետքերը, սակայն դա հնարավոր չէ, քանի որ գոյություն ունեն նաև պատմական փաստաթղթեր։ Այժմ պատկերացրեք, թե հայ ժողովուրդը՝ ի դեմս տեր Միքայել քահանա Նուրիջանյանի և իր տիկնոջ, որ ազգին են նմանվում, իսկ Հայաստանի իշխանությունը և Հայ Առաքելական Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն այդ կապակցությամբ լռում է», – գրել է Գասպարյանը: Ասորական համայնքի ներկայացուցիչն ասել է նաև, որ քանի որ պատասխան չեն ստացել, հուլիսի 22-ին դիմելու են Ռուսաստանի, ԱՄՆ-ի դեսպանատներ և ասորական բոլոր միջազգային կազմակերպություներին այն հայտարարությամբ, որ Հայաստանում, «բավական չէ զավթում են ասորական եկեղեցիները, նաև ոչնչացնում են ասորական ժողովրդին պատկանելիության հետքերը»- գրում է «www.irazek.am» կայքը::

Ցավալի է այս դեպքը և խիստ դատապարտելի:

Սփյուռքում հայ համայնքները փորձում են բախտակից ժողովուրդների հետ՝ ասորիների, պոնտոական հույների և բոլոր ժողորվուրդների, որոնք ցեղասպանության դառն ու դաժան հետևանքով ցրված են աշխարհով մեկ, համախմբվել՝ իրենց պայքարը միասնաբար առաջ մղելու, իրավունքները պաշտպանելու, պատմական արդարյությունը վերականկնելու համար:  Գերմանիայում հիմադրվել է «Ազգերի Խորհուրդ» (Rat der Völker) անվանում կրող միավորումը՝ հայերի, պոնտոական հույների, ասորիների, դերսիմիցի ալավիների, արաբական ալավիների, Քոչկիրների, եզդիների կողմից և հանդես է գալիս մեկ ընտանիքի նման միաձայն այդ կառույցում համախմբված ժողովրդների անունից:                           Իսկ ի՞նչ է կատարվում Հայաստանում: Հայաստանը փոխարեն լիներ այդ ազգերի համախմբման և օժանդակող կենտրոնը, դարձել է պառակտիչ գործողությունների կենտրոնը, ուր ոչ թե պառակտում է առաջացնում այլազգիների և հայերի մեջ, այլ նաև հայերի տարբեր շերտերի մեջ: Եւ այդ պառակտող, լինի եկեղեցական, կուսակցական կամ այլ կառույց, խնդրի էությունը չի փոխվում, եկեղեցական, կուսակցական և այլ խմբակային շահերը միշտ էլ պառակտիչ դեր են կատարել անցյալում և շարունակում են նաև ներկայումս: Պետք է վերջ տրվի այդ և այլ տեսակ անընդունելի և անթույլատրելի պառակտիչ գործողություններին, դուրս գալ նեղ շրջանակներից և հասկանալ, որ այդ ճանապարհը մեզ ոչ մի տեղ բացի կործանումից չի ուղորդելու:

Երվանդ Խոսրովյան

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert