«Բիզնեսն ու մարդու իրավունքները»

Ժնևում ՄԱԿ-ի՝ «Բիզնեսն ու մարդու իրավունքները» ֆորումի ժամանակ երկրորդ ելույթիցս հետո, որտեղ խոսում էի, թե ոնց են կորպորացիաները մարդկանց իրավունքները ոտնահարում, որ նրանց շահերն ավելի պաշտպանված են նաև միջազգային հարթակներում, քան մարդկանց իրավունքները, թե ոնց են նրանք սպառնում պետություններին միջազգային դատարաններով ու մարդկանց հանդեպ ինչ ճնշումներ են օգտագործում, թե էդ միջազգային ստանդարտներ կոչվածներն ինչ ձևական բաներ են ու չունեն որևէ պատժիչ մեխանիզմ և այլն, հարց ու պատասխանի Ադրբեջանի ներկայացուցիչն ինձ հարցով դիմեց: Ոնց հասկացա պաշտոնական ներկայացուցիչ էր, քանի որ երկրի անունով թուղթ ուներ մոտը: Սկսեց նրանից, որ իրենց հողերը խլվել են իրենցից, որ իրենց իրավունքները խախտվել են, իրենք մուտք չունեն դեպի իրենց պատմական հողեր ու մենք էլ, հերիք չի խլել ենք էդ հողերը, մի բան էլ հանքերով աղտոտում ենք: Հետո ինձ հարցնում ա, թե բա ես եղել ե՞մ իր հայրենիքում ու տեսել ե՞մ էդ տարածքների հանքերը (Արցախի հանքերը նկատի ունի):
Ես էլ ասեցի.մտնենք քաղաքական քննարկման մեջ, թե էս կամ էն հողն ում ա պատկանում, քանի որ սա այդ հարթակը չի: Ու եթե խոսում ենք բնապահպանությունից, ես բնապահպան եմ ու իմ համար սահմաններ գոյություն չունեն բնությունը պաշտպանելու համար, ես նույն ձև մտահոգ եմ նաև Ադրբեջանի բնությամբ, որ ձեր նավթի արդյունաբերությամբ աղտոտում եք: Իսկ էս բոլոր կոնֆլիկտները հենց կորպորացիաներին էլ ձեռնտու են, նրանք են դրանից օգտվում ու մանիպուլյացիաներ անում, օրինակ հենց երկու օր առաջ մեր երկրում հանք շահագործել ցանկացող Լիդիանը հայտարարեց իր պաշտոնական էջով, որ Ադրբեջանցիները շատ մտահոգ են էս ծրագրի կայացմամբ, թե բա դա Հայաստանի տնտեսության լավ զարգացում կլինի ու իրանք ուրախ կլինեն, որ էս ծրագիրը չլինի ու էդ գրառման տակ հենց նույն ընկերության ֆեյք փրոֆայլներն ու աշխատողները սկսեցին գրել, թե բա, ճիշտ ա, նրանք Ադրբեջանի կողմից են ֆինանսավորվում, Ադրբեջանի լրտեսներ են: Տեսնում ե՞ք, թե ոնց է կորպորացիան փորձում ատելությա մթնոլորտ սերմանել մեր իրավունքների ու բնության համար պայքարողներիս հանդեպ՝ օգտվելով երկրների միջև եղած կոնֆլիկտից. Ու սա առաջին դեպքը չի: Ու ես մտահոգ եմ բոլոր տեղերի բնության պահպանմամբ, բայց ես ուղղակի կամավոր եմ, ես չունեմ շատ ռեսուրսներ ամեն տեղ հանելու, հակառակ դեպքում ես նաև Աֆրիկայի կամ Անտարկտիդայի փրկության համար էլ կպայքարեի:

Ու էս ադրբեջանցին հաջորդ հարթակի բանախոսին՝ Վրաստանի դեսպանին նույնպես բողոքում էր, որ իբր իրենց հողերը վերցրել են, իրենց իրավունքները ոտնահարվել են: Ես հասկացա, որ նրանք հատուկ պատրաստված եկել են, որ ամեն հարթակ օգտագործեն էդ հարցի համար: Իսկ ես Հայաստանից որևէ ներկայացուցիչ չտեսա այնտեղ որևէ տեղ, որ կկարողանար պատասխանել ադրբեջանցիների պրովոկացիաներին կամ էլ մեր թեմաները բարձրաձայնել այդպիսի կարևոր հարթակում: Կարող ա եղել են, ես չգիտեմ, բայց ես ամեն դեպքում չեմ լսել նրանց առկայության մասին: Հետաքրքիր է, Հայաստանի դեսպանատնից գոնե մեկը ներկա եղել է՞:

—————————————————

English below
Այսօր Ժնևում ՄԱԿ-ի՝ «Բիզնեսն ու մարդու իրավունքները» ֆորումին խոսեցի, թե ոնց են կորպորացիաները ոտնահարում մարդու իրավունքները Հայաստանում, ոնց են թալանում պետություններն ու նվեր թողնում թունավոր թափոնները, ոնց են սպառնում մարդկանց ու կառավարությանը, ոնց են փորձում ճնշել, ու ոնց ենք մենք պայքարում դրա դեմ ու հանուն բնության ու մարդու իրավունքների։ Ամուլսարից էլ պատմեցի, տեղացիների պայքարից էլ։ Ասեցի, որ եթե չի պահպանվում մարդու առաջնային՝ մաքուր բնական միջավայրում ապրելու իրավունքը, մյուս իրավունքներից ոնց կարող ենք խոսել ու որ կորպորացիաների շահերը չպետք է վեր դասվեն մարդկանց իրավունքներից։
հետո շատերը մոտեցան, շնորհակալություն հայտնեցին, ցանկություն հայտնեցին օգնելու ու համագործակցելու։
Մի ելույթ էլ ամսի 27-ին եմ ունենալու, իսկ վաղն էլ այստեղի հայ համայնքի հետ է հանդիպում լինելու։

Today, at the “Business and Human Rights” forum of the UN in Geneva, I spoke about how corporations violate human rights in Armenia, how they plunder our countries and leave us with toxic waste for a gift, how they threaten people and governments, and how we stand against all their pressures and keep fighting for the nature and for our rights. I told about Amulsar, the struggle of the local people. I said that if our right to safe environment is not protected our other rights make little sense, and I said that corporate interests shall not be prioritized over human rights. After the panel discussion many people approached me, thanked for the speech and asked how they can support us or cooperate.
I’ll be delivering one more speech here at the UN on November 27th, and I’ll also have a meeting with the Armenian community of Geneva tomorrow.

Ani Seize Khachatryan

 

социални бутони

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

Powered by WordPress | Designed by: All Premium Themes Online. | Thanks to Top Bank Free Premium WordPress Themes, wordpress themes 2012 and
©Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.norkhosq.net-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.norkhosq.net-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Նոր խոսք» ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved, www.norkhosq.net, info@norkhosq.net