Դու մի խենթ պոետ’
ով,արևից պսակ հյուսել անգամ գիտի,
գիտի բոբիկ օվկիան կտրել’չխորտակվել,
գիտի ինչպես կենդանացնել մեռած հոգուն
և նոր շունչ տալ հատած ծառին,
ինչպես սիրել անգամ նրանց ում չեն սիրում
և սեր դաջել կարոտով լի պատուհանին։
Ով երազից սեր է ծնում,
սիրուց նոր ծիլ,
որ ծաղկում է տաք ափերիդ ծակոտկիում։
Ով քարից հաց,
հացից մարմին ստեղծել գիտի,
անձրևից թաց’
մեկ շիշ գինի’
հարբել գիտի՜,
տառեր,բառեր իրար հյուսել’
մի նոր աղոթք’
երգել գիտի՜,
գիտի մեռնել ,
ծնվել նորից’
ռազմի դաշտում,
գիտի ինչպես ապրել բեմում
և չդառնալ բեմին գերի։

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert