Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը դատական հայց է ներկայացրել հեռուստահաղորդավար Գոհար Հայրապետյանի դեմ

 

ՄԵՆՔ ԲՈԼՈՐՍ ԳՈՀԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԵՆՔ

Միանալով Գոհար Հայրապետյանի արդահայտած մտքին, այն է՝ որոշ մարդիկ, որոնք նախկին իշխանությունների հետ կասկածելի պայմանավորվածությամբ տիրացել են ՀՀ հանքարթյունաբերական ոլորտը, թալանում են ընդերքը, ապականում բնությունը, ժողովրդից գողանալով երկրի հարստությունը, ստեղծելով բնապահպանական և առողջապահական լուրջ խնդիրներ, դեռ համարձակվում են լրագրողի դեմ դատական հայց ներկայացնել, որպեսզի այդ միջոցով լռեցնեն լրագրողին, խոչընդոտել ազատ խոսքի և լրագրողական գործունեությունը:

Կոչ ենք անում բոլոր ազատ, անկախ և ազնիվ լրագրողներին, հանդես գալ ՄԵՆՔ ԲՈԼՈՐՍ ԳՈՀԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԵՆՔ նշանաբանով, արտահայտելով նրա նույնաբովանդակ միտքը պաշտպանել սիրելի Գոհար Հայրապետյանին. – (Նոր Խոսք)

 

Հեռուստահաղորդավար Գոհար Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը դատական հայց է ներկայացրել իր դեմ։  Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Այն, ինչ հիմա գրելու եմ, խիստ անձնական է: Ես չեմ սիրում այս թեմայով խոսել: Իմ հայրը՝ Լոմոնոսովի համալսարանն ավարտած տաղանդավոր երկրաբան է եղել՝ հաշվարկել է ոսկու և մոլիբդենի պաշարները: Աշխատել է Սոտքի ոսկու հանքում: Հայրս մահացել է քաղցկեղից, երբ ես և քույրս 1 տարեկան ենք եղել: Եվ դա շատ խոր հետք է թողել իմ ողջ անհայր մանկության և պատանեկության վրա: Հետագայում քաղցկեղից մահացել են Կապանում և Քաջարանում ապրող հայրական կողմի գրեթե բոլոր բարեկամներս:
Եվ հիմա Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը դատական հայց է ներկայացրել իմ դեմ՝ «Ովքեր են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի իրական սեփականատերերը » հաղորդման ընթացքում հնչած իմ մի հայտարարության համար: Որ հանքերը թալանում են ընդերքը, իսկ մեզ իբրև նվեր թողնում են պոչամբարները: Դատական հայց է ներկայացվել նաև «1in Լրատվականին»:
Հայտնի է, որ մեր հաղորդումների շրաջանակներում մենք բազմիցս անդրադարձել ենք հանքերի խնդիրներին, պոչամբարների հասցրած սարսափելի վնասներին և հետևանքներին: Եվ այսպիսով փորձ է արվում լռեցնել լրատվամիջոցը, որը բարձրաձայնում է խնդիրները և գործարքների չի գնում հանքերի և դրանց հետևում կանգնած սեփականատերերի ու բաժնետերերի հետ: Մեզ համար շատ հասկանալի պատճառներով գործընթաց է սկսվել՝ հանքերը որոշել են պատերազմ հայտարարել անկախ լրատվամիջոցներին, որոնց չեն կարողանում լռեցնել:
P.S. Պատերազմ, ուրեմն պատերազմ: Կհանդիպենք դատարանում: Ակնկալում եմ բոլոր այն մարդկանց ինֆորմացիոն, հանրային և հոգեբանական աջակցությունը, որոնք մտահոգ են այս խնդրով:
P.S. Մոռացա ավելացնել: Գիտեմ, որ շուտով ինձ թիրախավորելու են ու իրենց պոչամբարների ողջ կեղտը տարբեր լրատվամիջոցներով միջոցով լցնելու են վրաս՝ չխնայելով ընտանիք, երեխա, մեր ու մանուկ: Տեսել ենք , գիտենք»:

Տես նաև հաղորդավարության նյութը, որի պատճառով ԶՊՄԿ դատտական  հայց է ներկայացրելթ.   https://www.youtube.com

 

 

споделяне на връзка

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

Powered by WordPress | Designed by: All Premium Themes Online. | Thanks to Top Bank Free Premium WordPress Themes, wordpress themes 2012 and
©Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.norkhosq.net-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.norkhosq.net-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Նոր խոսք» ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved, www.norkhosq.net, info@norkhosq.net