ԽՈՐՀՈՒՐԴ ԽՈՐԻՆ

Ծիրանեգոյն մայրամուտիս
Բորբ շողերով եմ ես արբշիռ
Որոնք կարծես հուրքը ունին
Սիրոյ վերջին տաք համբոյրին…
Բոսորագոյն բռնկում են
Աշնանային ծառ ու թուփին
Հըրաժեշտի վառ այրում են
Կարօտակէզ ու թախծալից…
Եւ ո՞վ կրնայ յստակ ըսել՝
Ո՞րն է իրաւ գեղեցիկը
Լուսաբա՞ցը լուսահեղեղ
Թէ՞ իրիկուան վերջալոյսը
Ուր համբոյրին մէջ համայնին
Միաձուլուին երկինք, երկիր…

ԵՐԱՆ

 


сподели бутон

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

Powered by WordPress | Designed by: All Premium Themes Online. | Thanks to Top Bank Free Premium WordPress Themes, wordpress themes 2012 and
©Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.norkhosq.net-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.norkhosq.net-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Նոր խոսք» ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved, www.norkhosq.net, info@norkhosq.net