Չպետք է խուճապի ենթարկվել…

Վիրուսային բռնկումները ամեն տեղ փոթորիկի նման սկսվում է և հենց նույն ձևով էլ քանի շաբաթվա ընթացքում մեղմանում է: Սրա պատճառն էլ մեր օրգանիզմի իմունային համակարգի ռեակցիան է: Եթե այսպես չլիներ վիրուսները կարող էին անցյալում մարդակային սերունդներ ոչնչացնել: Վիրուսների ուժի նվազեցման կամ հանգման համար երկու պատճառ գոյություն ունի: Առաջինը այն է, որ մարդու մարմնում վիրուսների հիվանդագին լինելու մակարդակը աստիճանաբար իջնում է, կարծենք թե մի հոգի բարձր մակարդակով կամ ուժգնությամբ վիրուսով է վարակվել, նա փոխանցում է երկրորդին, երկրորդը՝ երրորդին և հենց այսպես շարունակվում է, օրինակ, կարծենք թե մինչև 100-րդը: Վարակված առաջին ու երկրորդ հոգիների վարակը ուժեղ կլինի, երրորդինն էլ ուժեղ, բայց աստիճանաբար այս վարակի ուժգնությունը ավելի կնվազի և, օրինակ, 25-րդ հոգին վարակի թեթև ախտանիշներ կունենա: 30-երորդ հոգուց մինչև, օրինակ, 100-րդ հոգին բոլորը վիրուս կունենան ու վիրուսակիր կհամարվեն, սակայն հնարավոր է ոչ մի ախտանիշ կամ նշան չունենան: Այսպիսով վիրուսով բռնկված հասարակությունում մեկ շաբաթ հետո կունենանք 75 հոգի, որոնք արդեն թուլացած վիրուսն են տարածում հասարակության մեջ, 5 հոգի, որ բարձր ուժգնությամբ և միջին օղակում էլ 20 հոգի, որ թեթև ուժգնությամբ են վիրուսը տարածում հասարակության մեջ:

Հնարավոր է, որ, օրինակ, մի քաղաքում 50000 հոգի վիրուսակիր լինեն, սակայն նրանց 90 տոկոսը քիչ վտանգ ներկայացնող կամ անվտանգ վիրուս են տարածում: Արդյունքը այն է լինում, որ շատ մարդիկ են վարակվում, սակայն՝ քիչ վտանգավոր կամ անվտանգ վիրուսով: Երկու երեք շաբաթ անց վարակվածների ավելի քան 90 տոկոսը շատ թուլացած վիրուս են տարածելու և ուժեղ վիրուս տարածողները փոքրամասնություն են կազմելու:

Երկրորդ՝ եթե քթի ներքին ծածկող հյուսվածքները և մեր շնչական օրգանները առողջ լինեն, հանգիստ մարդը կարող է վիրուսի հիվանդութուն առաջացնելու դեմն առնել: Արդյունքում՝ եթե մարդը ուժեղ վիրուսով էլ վարակված լինի կարող է չհիվանդանալ: Այսպիսով՝ առողջ շնչական օրգաններ ունենալը, հատկապես քիթը, շատ կարևոր են: Որևէ գործողություն, օրինակ, ուժեղ մրսելը կամ անգրագետ գործողությունները, օրինակ որևէ բույսերի ու նյութերի ներշնչումը քթով, վնասում է քթի հյուսվածքներին և հեշտացնում է վիրուսի անցումը քթերքից դեպի թոքեր:

Այսպիսով անհանգստանալու կարիք չկա, միայն հիգենիայի օրենքները խիստ պետք է պահպանենք: Եթե հիվանդության նշաններ չունեք, մի հրաժարվեք մարզանքից ու արևոտ եղանակում զբոսնելուց, որպեսզի պահպանեք ձեր աշխուժությունը: Անհրաժեշտ է բոլոր դեպքերում ձեր տրամադրությունը բարձր պահել, որովհետև բոլոր տեսակի ստրեսները և անտրամադրությունները հող են պատրաստում վիրուսի ակտիվացման ու ավելի շատ ազդեցության համար: Չպետք է խուճապի ենթարկվել, և ուշադրություն մի դարձրեք ոչ գիտական ու ոչ հավաստի լուրերին:

Հույսով, որ շուտով կնվազի ու կանհետանա այս նոր կորոնա վիրուսը ամբողջ աշխարհում, ու մարդկությունը միմյանց հետ պատերազմելու ու բախումների փոխարեն կզարգացնի իր գիտությունը և միջոցները նման վիրուների և այլ արհավիրքների դեմ պայքարելու և ամբողջ ժողովրդի համար բարենպաստ կյանքի պայմաններ ստեղծելու համար:

Պատրաստեց՝ Դոկտ. Ռուբիկ Սարդարյանը

28/02/2020

 

 

 

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert