«ԻԳՈՐԾ»

 

Ծրագիր, որը հնարավորություն կտա սփյուռքի մասնագետներին աշխատել Հայաստանի կառավարությունում

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը մեկնարկում է «իԳործ» բացառիկ ծրագիրը և սփյուռքահայ մասնագետներին հրավիրում աշխատելու Հայաստանի պետական մարմիններում:

Ըստ պետական օղակների կողմից ներկայացված մասնագիտական կարիքների՝ ծրագրի շրջանակներում սփյուռքահայ մասնագետները գործունեություն կծավալեն պետական համակարգում և հնարավորություն կունենան ներդնել սեփական փորձն ու գիտելիքները համապատասխան ոլորտների բարելավման և զարգացման, քաղաքականությունների ու ծրագրերի մշակման գործում:

Եթե ունեք մագիստրոսի կամ ավելի բարձր աստիճան և պատրաստ եք մեկ տարի շարունակ բնակվել և աշխատել Հայաստանում, ուրեմն՝ այս հնարավորությունը հենց Ձեզ համար է:

Ծրագրի իրականացման ծախսերը մասնակիցների համար կապահովի ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը, մասնավորապես.

  • ավիատոմս (դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ),
  • կեցություն` ամսական 336.000 դրամ:

Ծրագիրը մեկնարկելու է 2020 թվականի հուլիսի 1-ից և տևելու է 12 ամիս:

Հայտադիմումներն արդեն ընդունվում են, պարզապես այցելեք հղմամբ և դիմեք՝ https://forms.gle/wYRkYr97whPoYJmv7:

Դիմելու վերջնաժամկետն է 2020 թվականի ապրիլի 6-ը:

Հարցերի առկայության դեպքում կարող եք դիմել՝

էլ. փոստ՝ diasporafellowships@gov.am
Հեռ.՝ +374 60 500 301

կամ այցելել՝ «ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ» էջը հետևյալ հղմամբ՝ https://forms.gle/pmMGGEudo3LwMofQ9:

http://diaspora.gov.am

 

споделяне във facebook

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

Powered by WordPress | Designed by: All Premium Themes Online. | Thanks to Top Bank Free Premium WordPress Themes, wordpress themes 2012 and
©Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.norkhosq.net-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.norkhosq.net-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Նոր խոսք» ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved, www.norkhosq.net, info@norkhosq.net