Անուրջներից բույրն է կաթում
Հրաշագեղ վայելքներիդ,
Ցողվում տաքուկ սրտիս վրա,
Երբ նայում եմ խոր աչքերիդ։

Ու մղվելով սուզվում եմ ես
Հմայքի մեջ քո եզակի,
Այդ խորքերում դու լավ գիտես.
Որքան կարոտ կա բերկրանքի։

Երջանկության բույրն է թովում
Քո խոսքերից սեր անվարան,
Տաք ու մեղմիկ քո թավ ձայնից
Ես դողում եմ ու համրանում։

Խառնվում եմ շփոթմունքից,
Արձագանքում մեղմիկ ու հեզ,
Երբ լսում եմ հանպատրաստից,
Ինձ ասում ես սիրում եմ քեզ …

26.05.19թ.

Tsovinar Sayadyan

 

 

 

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert