Գրականությունը կյանքի գեղարվեստական վավերացումն է՝ կենդանի այնքան, որքան անկեղծ է գրողը։ Առաջին դեմքով «անկեղծանալը» բոլորի առաջ մերկանալու պես մի բան է, բայց հենց այդ մերկացումն է, որ թույլ է տալիս հպվել պոեզիային։ Ու որքան էլ, հեղինակն իրեն գրող չի համարում, այնուամենայնիվ կյանքն հաճախ է վավերագրում պոեզիայի լեզվով։

 

Վանդակներդ պիտի շոկոլադե լինեն

Որ հալեցնեմ կաթ-կաթ, լցնեմ սուրճիդ մեջ,

Խառնեմ ջազիդ,

Ծխախոտդ վառեմ,

Շուրթերով փոխանցեմ՝

Դու վայելես,

Ես գնամ թափառելու՝

Բոլոր շրջմոլիկներին պատմելով

Շոկոլադե վանդակների գոյության մասին․․․

․․․գուցե․․․

․․․մեր մեջ չլցվող տարածություն կա

որ լողալը դեպի ինձ

ՉՄՈՌԱՆԱՍ․․․․

․․․չէ որ․․․

․․․ մեզ միասին տեսնելուց ամենաշատը զարմացավ մատուցողուհին,

Ով երեկ լուսադեմին տաքսի էր պատվիրել

Քեզ ու ոչ ինձ համար․․․

 

․․․այնուամենայնիվ․․․

․․․քո գիշերային որոնումներով

Դու Ժխտում ես ցերեկները

Հպարտությանդ տակից նետված ցանկացած խոսք․․․

Դու փնտրում ես ինձ ամենուրեք․

Անկողնուդ մեջ․․․

Դրանից դուրս․․․

Կռվում երազներիդ հետ՝ թե չկամ այնտեղ․․․

Դու գրկում ես ինձ,

Կապում թեւերովդ ու

Որերորդ անգամ հաստատում՝

Թուլացող մեր նյարդերի ժամին, որ գիշեր է կոչվում

Մերկ լինելու պես անկեղծ ենք ամենքս էլ,

Ու այդ մերկության մեջ

Դու փնտրում ես ինձ

Ինչպես երբեք․․․․

․․․որովհետեւ․․․

․․․քրմուհին եմ ես

Քո մտացիր կյանքի,

Ուր հալվել են վաղուց

Վանդակները սիրուց․․․

 

https://www.iammedia.am/hy/post/Lilit-Tovmasyan

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert