ԲԱՐԵՐԱՐ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ…..

ՄՈՏԵՆՈՒՄ ԷՐ Արցախի անկախության 20 ամյակը: Միտք արեցի եւ հեղինակածս «ՀԻՄՆ ԱՐՑԱԽԻՆ» Վոկալ – սիմֆոնիկ պոեմի, Իսրայելում հրատարակված նոտաները ուղարկեցի Մաեստրո Հ.ՉԵՔԻՋՅԱՆԻՆ ՝ կից նամակով ու հույսով, որ գուցե կատարվի 20 ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՏՈՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳԻՆ : Դա, կատարման իմ միակ հույսն էր, քանզի սպասել էի արդեն 21 տարի(գրել էի 1990-ին): Փոստով ուղարկելուց հետո զանգահարեցի Մաեստրոին, ճշտելու համար՝ ստացել է, թե ոչ… (առհասարակ, երբ Հայաստան պատվիրված որեւէ փոստային , կամ ծանրոց եմ ուղարկում, անպայման զանգահարում եմ Երեւան, Կենտրոնական փոստ, հայտնում պատվիրված փոստիս տվյալները, ծառայող աղջիկները սիրով ստուգում են եւ հայտնում հանձնման օրը):

Մաեստրոն հաստատեց նոտաների ստացումը եւ առաջին հարցը՝…ՈՎ ՊԻՏԻ ՎՃԱՐԻ: Հարցն իհարկե բնական էր, բայց ես փորձեցի Մաեստրոի ուշադրությունը «շեղել» հայրենասիրական լադի, զգացմունքների,մեր պարտականությունների ու վերաբերմունքի վրա ,հասկացավ, ըմբռնեց ու հետն էլ ասաց «Բան չունեմ ասելու , բայց գոնե տղաները մի բան ստանային»(խոսքը երգչախմբի մասին էր):Իհարկե բնական մտահոգություն էր. Հարցրեցի՝ «իսկ գուցե ԻՆՔԸ ԽՈՍԻ մշակ նախարարության հետ. Ժլատորեն ասաց՝ լավ (երեւի գիտեր, որ չեն համաձայնվի..չգիտեմ, վրաս մեղք չվերցնեմ): Անցավ ժամանակ,եւ հանկարծ հեռախոսազանգ՝ Մաեստրոն էր, ասաց «Ձեր գործը պատրաստ է, տեսեք որտեղ ենք կատարում եւ ինչպես»….(նկատի ուներ վճարումը) , նաեւ ասաց,- եթե ֆինանսավորեն, նա պատրաստ է ելույթ ունենալ անգամ Արցախում: Ուրախացա, եւ սկսեցի ֆինանսներ փնտրել: Նախ նամակ հղեցի Արցախի Նախագահին (մի պարտիտուր էլ՝ նվիրումով),նա էլ փոխանցել էր իր մշակ նախարարին, սա էլ պատճառաբանեց, որ իրենց նվագախումբը փոքրակազմ է ,եւ որ ֆինանսներ էլ չկան(սիմֆոնիկ նվագախմբի եւ երգչախմբի համար):
Նեղվեցի. Տխրեցի, որ 20 ամյակի առթիվ էլ հնարավոր չեղավ գործը հնչեցնել:

Որոշեցի նամակ գրեմ բարերար Գագիկ Ծառուկյանին, նամակումս նշելով ստեղծագործության քաղաքական նշանակությունը, նաեւ հակառակ ազդեցությունը ազերիների վրա եւ նամակի հետ ստեղծագործության պարտիտուրով (նվիրում, ստորագրությամբ)պատվիրված փոստով՝ RR837064275 IL 12/07/11. ամսաթվով ուղարկեցի Երեւան, Գագիկ Ծառուկյանին ՀՈՒՅՍՈՎ, որ գոնե հանուն Արցախի Անկախության 20 ամյակին «մի բան կանի»: Ուղարկելուց հետո էլ զանգահարեցի նրա գրասենյակը՝ ստացել էին ,Ու…………..ինչպես կասեր Կրամարովը՝ «И тишина»…Դե ես իր «մաստից» չէի, ինչի պիտի պատասխաներ եւ կարեւորը՝ պարտադիր չէր՝ դրական, թե բացասական ,կարեւորը՝ ՊԱՏԱՍԽԱՆՆ ԷՐ ,եւ ոչ թե շան տեղ դնել: Համենայնդեպս, դեռ ինձ ոչ ոք ԴՈԴ չի ասել՝ լսում ե՞ս Գագիկ՝ եւ փառք Աստծո: սա էլ ասեմ՝ Ինձ համար չէիր անելու… այո, նաեւ ինձ համար, բայց քանի որ քաղաքական հոտառություն չունես(բայց վարչապետ ուզում ես դառնալ՝ խելքի աշեցեք),հա, եւ քանի որ քաղաքական հոտառություն չունեցար, ուստի ՉՄԲՌՆԵՑԻՐ գործի կարեւորությունը, հետեւաբար եւ քո մեջ խոսեց նաեւ բնական անկրթությունդ (իսկ թե իմանաս ինձ ԻՆՉ ՄԱՐԴԻԿ ԵՆ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ՝ ԷՍ ԱՇԽԱՐԻՑ…ասենք քեզ ինչ…էտ ՄԱՐԴԻԿ քո խելքի բանը չեն…

– – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – –
Տարաբախտ «ՀԻՄՆ ԱՐՑԱԽԻՆ» վոկալ սիմֆոնիկ Պոեմը կատարվեց նոյեմբեր 6-ին, 2017թիվ, եւ համաձայն ՀԱՖՆ գեղ. ղեկավար ու դիրիժոր Էդ. Թոփչյանի ընտրության, այս ստեղծագործությունով սկսվեց ՀԿՄ 85 ամյակին նվիրված 4-րդ Փառատոնի հանդիսավոր համերգը….27 ՏԱՐԻ ՀԵՏՈ…. Двадцать семь (անգլերեն ու չինարեն չգիտեմ ): ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ… Նուբար Ասլանյան: 09.06.20:.
Սիրով ներկայացնում եմ ստեղծագործությունը՝ անաչառ գնահատանքի միտում,սպասումով:

 

Նուբար Ասլանյան

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert